Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

____ ______________ 2024 թվականի N ___-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

  1. Սևան համայնքի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմիցանհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն Սևան քաղաքի և գյուղական բնակավայրերի փողոցների երթևեկելի մասի աջ եզրերով, քաղաքային զբոսայգու ճեմուղիներում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
  2. Սահմանել Սևան համայնքի վարչական տարածքումանհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության հետևյալ արգելված վայրերը՝

ա/ Սևան քաղաքի Աբովյան-Նաիրյան փողոցների խաչմերուկից մինչև Զ. Անդրանիկի հրապարակ.

բ/ Սևան քաղաքի Զ. Անդրանիկի հրապարակից մինչև նախկին Ծխախոտի գործարանի վարչական շենք.

գ/ Սևան քաղաքի Նաիրյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկից մինչև Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց.

դ/ Չարենց փողոցի սկզբնամասից մինչև Ելենովկա-Չարենց փողոցների խաչմերուկ.

ե/ Սևան համայնքի գյուղական բնակավայրերի դպրոցների հարակից տարածքներում՝ մինչև 200մ շառավղով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

  • Discussed

    24.12.2024 - 09.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Public services, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 531

Print