Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

30%70%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել՝
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշումը.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 4 որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 42 որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակներ սահմանելու մասին» N 177 որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի «Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հաստատելու մասին» N 251 որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 720 որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 22-ի «Մաքսային մարմիններին լիազորություններ վերապահելու մասին» N 1019 որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետություն ժամանող յուրաքանչյուր քաղաքացու կողմից առանց մաքսային վճարների վճարման «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1043-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող որոշ ապրանքների նկատմամբ տնօրինման գործողությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 2182-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1593-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1929-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը սահմանելու մասին» N 1934-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Վերադաս մաքսային մարմնի կողմից մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» N 69-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպումների պարզեցված կարգը սահմանելու մասին» N 670-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային հայտարարագրերի պարզեցված ձևերը սահմանելու մասին» N 1461-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետների երկարաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ու հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «Ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 135-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանող լիազոր մարմին ճանաչելու մասին» N 376-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հաստատելու մասին» N 1406-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային քաղաքականության մշակման և վարչարարության իրականացման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին ճանաչելու մասին» N 882-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Ապրանքների նշանակման վայրերի փոփոխության դեպքերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշումը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող ինքնագնահատման թերթիկի ձևը և լրացման կարգը սահմանելու մասին» N 590-Ն որոշումը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    20.12.2024 - 04.01.2025

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 990

Print

Suggestions

Գևորգ Վարդանյան

20.12.2024

Բարև Ձեզ՝ Եվրասիական Տնտեսական Կոլլեգիան կառավարում է՞ ՀՀը: Հասկանալի է որ ԵԱՏՀ-ի շրջանակներում ՀՀ օրենքները կորցնում են իրենց ուժը բայց մենք գմում ենք դեպի իմտեգրացում ռուսական շուկայի հետ որի տարիֆները չդն տալիս հնարաորություն աշխատել եվրոպական շուկայի հետ՝ որտեղ ավելինորակյալ ապրանքներ էն: Վըրանայեք սովեսական և ստալինյան կարգաորումնեէը մեր օրենքնեէում որոնք մինչ այժմ գործում են Առողջապահության, Հարակային և Արտադրության ոլորտներում որոնք աբսուրդային պահանջներ ուն են:

See more