Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

30%70%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունվարի 24-ի «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 74-Ա որոշման շրջանակներում իրավական ակտերի ընդունման արդյունքում՝ պայմանավորված նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքով, առաջացել է մինչև նշված օրենքն ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների գործողության դադարեցման անհրաժեշտություն։ Մասնավորապես․

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշմամբ կանոնակարգված են եղել ոչ սակագնային կարգավորման ենթակա որոշ հարցեր, որոնք արդիական են եղել մինչև՝ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանա նդամակցությունը գործող օրենսդրության շրջանակներում։ Որոշման դրույթների մի մասն ուժը կորցրած է ճանաչվել մինչև 14․09․2022թ․ գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի կիրարկման շրջանակներում։ Ներկայումս որոշման՝ ուժի մեջ մնացած դրույթները արդիական և պահանջված չեն՝ օրենսդրական դրույթների փոփոխություններով պայմանավորված։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշմամբ կարգավորվել են մաքսային տարանցման հետ կապված որոշ իրավահարաբերություններ, որի ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս համապատասխան իրավահարաբերությունները կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք), «Մաքսային կարգավորման մասին» օրենքով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 13․12․2017թ․ N 170 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 02․03․2017թ․ N 194-Ն որոշմամբ։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 4 որոշմամբ կանոնակարգված են եղել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից ապրանքների մաքսային ձևակերպումներին առնչվող իրավահարաբերությունները, որի ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս համապատասխան իրավահարաբերությունները կարգավորվում են Օրենսգրքով, մասնավորապես՝ Օրենսգրքի 40-րդ գլխով, Մաքսային միության հանձնաժողովի 18․06․2010թ․ N 310 որոշմամբ, 20․09․2010թ․ N 377 որոշմամբ, «Մաքսային կարգավորման մասին» օրենքով։
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 42 որոշմամբ կարգավորված են եղել մաքսային գործի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, որի ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս համապատասխան գործունեության տեսակները լիցենզավորման ենթակա չեն, հանդիսանում են ռեեստրային գործունեության տեսակներ, որոնց առնչությամբ իրավահարաբերությունները կարգավորվում են Օրենսգրքի 54-ից 60-րդ գլուխներով, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 50-ից 56-րդ գլուխներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 07․09․2023թ․ N 1519-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 16․09․2021թ․ N 1530-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով։
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակներ սահմանելու մասին» N 177 որոշմամբ սահմանված են եղել ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների և այլ համանման միջոցառումների համար ներմուծվող ապրանքների նմուշային քանակները, որի ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս համապատասխան քանակների սահմանման լիազորող նորմ ՀՀ կառավարությանը առկա չէ և համապատասխան իրավահարաբերությունները կանոնակարգված են Օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով, այդ թվում՝ հատուկ մաքսային ընթացակարգով՝ Մաքսային միության հանձնաժողովի 20.05.2010 N 329 որոշման դրույթները հիմք ըդնունելով:
  6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի «Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հաստատելու մասին» N 251 որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս համապատասխան իրավահարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20․12․2017թ․N 107 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.02.2020թ․ N 171-Ն, 08.08.2024թ․ N 1206-Ն որոշումներով։
  7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 720 որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս ներմուծման մաքսատուրքից ազատման համապատասխան արտոնության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 6-րդ հավելվածի 3-րդ կետով, Մաքսային միության հանձնաժողովի 15.07.2011թ․ N 728 որոշման հավելվածի 4-րդ կետով։
  8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 22-ի «Մաքսային մարմիններին լիազորություններ վերապահելու մասին» N 1019 որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարման, կազմակերպման ու վերահսկողության իրականացման լիազորությունները վերապահվել էին մաքսային մարմիններին։ Նշված որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը, իսկ ներկայումս հարցը կարգավորված է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով։
  9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետություն ժամանող յուրաքանչյուր քաղաքացու կողմից առանց մաքսային վճարների վճարման «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1043-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս համապատասխան չափաքանակների՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանման անհրաժեշտություն առկա չէ, իսկ առանձին կատեգորիայի ապրանքների համար անմաքս առևտրի խանութներից ձեռքբերման չափաքանակներ սահմանված են Օրենսգրքի 245-րդ հոդվածով։
  10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող որոշ ապրանքների նկատմամբ տնօրինման գործողությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 2182-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս, ապրանքների տնօրինման հետ կապված հարաբերությունները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 49-րդ գլխով։
  11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1593-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս տվյալ իրավահարաբերությունների սահմանման համար առանձին լիազորող նորմ՝ ՀՀ կառավարության կողմից սահմանման համար, սահմանված չէ։
  12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1929-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս տվյալ իրավական ակտով սահմանված նորմերի պահպանման անհրաժեշտությունն առկա չէ՝ օրենսդրական դրույթների ուժը կորցրած ճանաչելու հանգամանքով պայմանավորված։
  13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը սահմանելու մասին» N 1934-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս տվյալ իրավական ակտով սահմանված նորմերի պահպանման անհրաժեշտությունն առկա չէ՝ օրենսդրական դրույթների փոփոխությունների հանգամանքով պայմանավորված։
  14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Վերադաս մաքսային մարմնի կողմից մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» N 69-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս համապատասխան գործունեության տեսակները լիցենզավորման ենթակա չեն, հանդիսանում են ռեեստրային գործունեության տեսակներ, իսկ ռեեստրների վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Օրենսգրքի 398-րդ հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 23.04.2024 N 41 որոշմամբ, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 50-րդ գլխով։
  15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպումների պարզեցված կարգը սահմանելու մասին» N 670-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս տվյալ իրավական ակտով սահմանված նորմերի պահպանման անհրաժեշտությունն առկա չէ՝ օրենսդրական դրույթների փոփոխությունների հանգամանքով պայմանավորված։
  16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային հայտարարագրերի պարզեցված ձևերը սահմանելու մասին» N 1461-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 02.01.2015թ․ գործող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը։ Ներկայումս համապատասխան դրույթները կարգավորվում են Օրենսգրքի 39-րդ, 40-րդ գլուխներով, Մաքսային միության հանձնաժողովի 18․06․2010թ․ N 310 որոշմամբ, 20․09․2010թ․ N 377 որոշմամբ, «Մաքսային կարգավորման մասին» օրենքով։
  17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետների երկարաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ու հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ն որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել մինչև 17․10․2022թ․ գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքը, մինչև 01․01․2018թ․ գործող՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքը։ Ներկայումս տվյալ իրավական ակտով սահմանված նորմերի պահպանման անհրաժեշտությունն առկա չէ՝ օրենսդրական դրույթների փոփոխությունների հանգամանքով պայմանավորված։
  18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «Ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 135-Ն որոշման համար հիմք է հանդիսացել մինչև 17․10․2022թ․ գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքը։ Ներկայումս համապատասխան դրույթների պահպանման անհրաժեշտությունն առկա չէ, հաշվի առնելով այն, որ հարցը կարգավորվում է բյուջետային համակարգի մասին օրենսդրությամբ և «Մաքսային ծառայության մասին» օրենքով։
  19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանող լիազոր մարմին ճանաչելու մասին» N 376-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև մինչև 17․10․2022թ․ գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքը։ Ներկայումս համապատասխան իրավահարաբերությունները կարգավորվում են 14․09․2022թ․ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 188-րդ հոդվածով։
  20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հաստատելու մասին» N 1406-Ն որոշման համար հիմք է հանդիսացել մինչև մինչև 17․10․2022թ․ գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքը։ Ներկայումս գործող օրենքով ՀՀ կառավարությանը նման լիազորություն վերապահված չէ, քանի որ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ․ N80 որոշմամբ։
  21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային քաղաքականության մշակման և վարչարարության իրականացման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին ճանաչելու մասին» N 882-Ն որոշման համար հիմք է հանդիսացել մինչև մինչև 17․10․2022թ․ գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքը։ Ներկայումս գործող օրենսդրությամբ այդպիսի լիազոր մարմնի ճանաչման համար իրավասություն նախատեսված չէ և հարցը կարգավորվում է համապատասխան պետական մարմինների կանոնադրական գործառույթներով։
  22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Ապրանքների նշանակման վայրերի փոփոխության դեպքերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել մինչև 17․10․2022թ․ գործող՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքը։ Ներկայումս գործող օրենսդրությամբ համապատասխան հարաբերությունները կարգավորվում են Оրենսգրքի 145-րդ հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 13․12․2017թ․ N 170 որոշմամբ, 14.09.2022թ․ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 105-րդ հոդվածով։
  23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող ինքնագնահատման թերթիկի ձևը և լրացման կարգը սահմանելու մասին» N 590-Ն որոշմամբ սահմանված իրավահարաբերությունները ներկայումս գործող օրենսդրությամբ կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 09.2017 N 128 որոշմամբ։

          Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, որոնք չունեն լիազորող նորմեր և դրանցով կարգավորված հարաբերությունները կորցրել են արդիականությունը:

  • Discussed

    20.12.2024 - 04.01.2025

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 987

Print

Suggestions

Գևորգ Վարդանյան

20.12.2024

Բարև Ձեզ՝ Եվրասիական Տնտեսական Կոլլեգիան կառավարում է՞ ՀՀը: Հասկանալի է որ ԵԱՏՀ-ի շրջանակներում ՀՀ օրենքները կորցնում են իրենց ուժը բայց մենք գմում ենք դեպի իմտեգրացում ռուսական շուկայի հետ որի տարիֆները չդն տալիս հնարաորություն աշխատել եվրոպական շուկայի հետ՝ որտեղ ավելինորակյալ ապրանքներ էն: Վըրանայեք սովեսական և ստալինյան կարգաորումնեէը մեր օրենքնեէում որոնք մինչ այժմ գործում են Առողջապահության, Հարակային և Արտադրության ոլորտներում որոնք աբսուրդային պահանջներ ուն են:

See more