ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (եզրակացություն) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 և 2023 թվականի նոյեմբերի N 125 որոշումների կարգավորումներին համապատասխանեցմամբ, ինչպես նաև այն բխում է 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն օրենքի պահանջներից։ Ներկայում մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Նախատեսվում է տարանջատել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը:
Նախագծի ընդունումը բխում է նաև «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրումից:
- Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակն է ոլորտի օրենսդրական կարգավորումը և համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներին, ինչպես նաև «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքին:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի մշակութային արժեքների շարժի ու շրջանառության օրինականությունը, կկանխարգելի ապօրինի արտահանումը և կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4․9-րդ կետից՝ իրավական դաշտի կատարելագործում:
-
Discussed
20.12.2024 - 10.01.2025
-
Type
Decision
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 764
Print