ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________2024 N _______-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (եզրակացություն) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետերը, ինչպես նաև՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը` համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքիեզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981–Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
------------ N ----------- -Ն
որոշման
Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (եզրակացությԱն) ՏՐՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) (այսուհետ՝ Լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը:
- Ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքները՝ որպես անձնական օգտագործման ապրանքներ, արտահանման դեպքում տրամադրվում է մշակութային արժեքների արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) (այսուհետ՝ Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
- Լիցենզիա (եզրակացություն) (համաձայն՝ Ձև 2-ի) և Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) (համաձայն՝ Ձև 3-ի) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` Հայտատու) հայտը (համաձայն՝ Ձև 1-ի) և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ Լիազորված պետական մարմին):
- Լիցենզիան (եզրակացությունը) և Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրամադրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրին (այսուհետև՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան դասակարգվող յուրաքանչյուր այն մշակութային արժեքի համար, որի համար կիրառվում է արտահանման սահմանափակում:
- Լիազորված պետական մարմնի կողմից Լիցենզիան (եզրակացությունը) և Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով:
- Լիցենզիան (եզրակացությունը) և Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը), բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:
- Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է Լիազորված պետական մարմինը:
- Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և անհրաժեշտ փաստաթղթերը`
1) հայտատուի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար՝ երկիրը, համայնքը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում), Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, համայնքը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստ (առկայության պարագայում), օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, համայնքը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում),
2) մշակութային արժեքի նկարագիրը (արժեքի անվանումը, վերնագիրը, հեղինակը, ստեղծման վայրը, ստեղծման ժամանակը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը (քաշը), տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև նույնականացման համարը և այլ չափորոշիչներ), ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, արտահանման նպատակը, գինը, արժույթը, քանակը,
3) արտահանման երկիրը,
4) տարանցիկ երկիրը (առկայության դեպքում),
5) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությունը (տրված՝ վերջին հինգ տարում)՝ ուղեկցող լուսանկարով,
6) անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում մշակութային արժեքի բնօրինակ փորձագիտական եզրակացությունը՝ ուղեկցող լուսանկարով, նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ,
7) մշակութային արժեքի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթը,
8) լիազորագիրը՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում),
9) արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու դեպքում՝ արտաքին առևտրի պայմանագիրը (առկայության դեպքում),
10) պետական տուրքի վճարման անդորրագրի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը:
- Լիազորված պետական մարմինը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է պահանջել մշակութային առարկան ներկայացնելու Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժին (այսուհետ՝ Բաժին): Հայտատուի ցանկությամբ կարող է իրականացվել զննություն արտահանման համար ներկայացված առարկաների (քսան և ավելի) գտնվելու վայրում՝ վճարովի հիմունքներով:
- Բաժինը կարող է պահանջել կրկնակի փորձագիտական եզրակացություն արտահանման ներկայացված առարկաների համար, եթե առկա է հայտատուի ներկայացրած առարկայի կեղծ և եզրակացության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:
- Հայտը մերժվում է 8-րդ և 10-րդ կետերի պահանջներից որևէ մեկը չներկայացնելու դեպքում:
- Բաժինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում: Շտեմարանում հայտագրված առարկայի առկայության դեպքում՝ դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում՝ կազմվում է դրա գողացված չլինելու մասին տեղեկանք։ Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա նույն օրվա ընթացքում կազմվում է առարկան մշակութային արժեք համարելու և Լիցենզիայով (եզրակացությամբ) կամ Եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) կամ առանց թույլտվական փաստաթղթի արտահանելու վերաբերյալ որոշում, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հաստատմանը:
- Լիազորված պետական մարմնի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում`
1) օրենքով սահմանված կարգով տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն,
2) առարկան Լիցենզիայով (եզրակացությամբ) արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում` նախապատրաստվում և տրամադրվում է մշակութային արժեքի արտահանման Լիցենզիա (եզրակացություն),
3) առարկան Եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում` նախապատրաստվում և տրամադրվում է մշակութային արժեքի արտահանման Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
- Լիցենզիա (եզրակացություն) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
- Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
- Հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը և ստանում Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը):
- Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) թղթային տարբերակով տրամադրելու դեպքում կցվում է մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալները (արժեքի անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը (քաշը), տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև նույնականացման համարը և այլ չափորոշիչներ): Այն վավերական է, եթե դրա վրա կա Լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքն ու ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը, իսկ կցվող լուսանկարի վրա՝ «Թույլատրվում է արտահանել» դրոշմակնիքը՝ լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությամբ:
- Մաքսային ընթացակարգերով մշակութային արժեքների ձևակերպման դեպքում սույն կարգի դրույթները տարածվում են «Արտահանում» մաքսային ընթացակարգի նկատմամբ՝ մաքսային օրենսդրության համաձայն:
- Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ենթակա է օգտագործման մեկ անգամ:
- Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է տրման օրվանից մինչև օրացուցային տարվա վերջին օրը՝ ներառյալ:
- Հայտատուի ցանկությամբ Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:
- Լիցենզիայի (եզրակացության) կամ Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմում է Լիազորված պետական մարմին:
- Լիցենզիայի (եզրակացության) կամ Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջների համաձայն՝ գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:
- Լիցենզիայի (եզրակացության) կամ Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տրամադրվում է դիմումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
- Լիցենզիայի (եզրակացության) կամ Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք: Լիցենզիայի (եզրակացության) կամ Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:
Ձև 1
(հայերեն)
ՀԱՅՏ
Լիազորված պետական մարմնի անվանումը
1. Հայտ թիվ |
2. Գործողության ժամանակահատվածը __________-ից մինչև____________ |
||
3. Լիցենզիայի տիպը |
4. Պայմանագիրը 4.1 Արտահանման նպատակը |
||
|
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
թիվ |
_____________ թվականի |
5. Հայտատու |
|
6. Գնորդ |
|
7. Նշանակման երկիրը 7.1 Տարանցման երկիրը |
|
8. Գնորդի երկիրը |
|
9. Պայմանագրի արժույթը |
|
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
|
13. Քանակը |
14. Չափման միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը |
|||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
|||
17. Լիցենզիայի տրամադրման հիմքը |
18. Հայտատու 18.1 Հայտատուի լիազորված անձը (Ա.Ա.Հ. Ստորագրություն _______________ |
(ռուսերեն)
ЗАЯВЛЕНИЕ
Наименование уполномоченного государственного органа
1. Лицензия N |
1. Период действия С по |
||
3. Тип лицензии |
4. Контракт 4.1 Цель вывоза |
||
|
ЭКСПОРТ |
N |
по |
5. Заявитель |
|
6. Покупатель |
|
7. Страна назначения 7.1 Страна транзита |
|
8. Страна покупателя |
|
9. Валюта контракта |
|
10. Стоимость |
11. Статистическая стоимость |
12. Страна происхождения |
|
13. Количество |
14. Единица измерения |
15. Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание |
|||
16. Дополнительная информация |
|||
17. Основание для выдачи лицензии |
18. Заявитель 18.1 Уполномоченное лицо заявителя (Ф. И. О.) Подпись __________ |
Ձև 2
(հայերեն)
ԼԻՑԵՆԶԻԱ
(եզրակացություն)
Լիազորված պետական մարմնի անվանումը
1. Հայտ թիվ |
2. Գործողության ժամանակահատվածը __________-ից մինչև____________ |
||
3. Լիցենզիայի տիպը |
4. Պայմանագիրը 4.1 Արտահանման նպատակը |
||
|
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
թիվ |
______ թվականի |
5. Հայտատու |
|
6. Գնորդ |
|
7. Նշանակման երկիրը 7.1 Տարանցման երկիրը |
|
8. Գնորդի երկիրը |
|
9. Պայմանագրի արժույթը |
|
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
|
13. Քանակը |
14. Չափման միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը |
|||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
|||
17. Լիցենզիայի տրամադրման հիմքը |
18. Լիազորված անձի պաշտոնը Ա.Ա.Հ. Ստորագրություն _______________ Կ.Տ. |
(ռուսերեն)
ЛИЦЕНЗИЯ
(заключение)
Наименование уполномоченного государственного органа
1. Лицензия N |
1. Период действия С по |
||
3. Тип лицензии |
4. Контракт 4.1 Цель вывоза |
||
|
ЭКСПОРТ |
N |
по |
5. Заявитель |
|
6. Покупатель |
|
7. Страна назначения 7.1 Страна транзита |
|
8. Страна покупателя |
|
9. Валюта контракта |
|
10. Стоимость |
11. Статистическая стоимость |
12. Страна происхождения |
|
13. Количество |
14. Единица измерения |
15. Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание |
|||
16. Дополнительная информация |
|||
17. Основание для выдачи лицензии |
18. Уполномоченное лицо (Ф. И. О.) Подпись __________ МП |
Ձև 3
(հայերեն)
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(թույլատրող փաստաթուղթ)
N AM /20 /____ _______
_________________________________________________________________________
(Լիազորված պետական մարմնի անվանումը)
Տրվում է ____________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական անձի դեպքում` ա. ա. հ.)
Տեղափոխման ձևը ___________________________________________________
(տեղափոխման ձևը)
____________________________ (ապրանքի միասնական ցանկի բաժինը) |
__________________________ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը) |
Ապրանքի անվանումը |
Քանակը |
Չափի միավորը |
|
|
|
Ստացողը/ուղարկողը _____________________________________________
(անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)
Նշանակող/ուղարկող երկիրը _________________________________________
Արտահանման նպատակը _____________________________________________
Ժամանակավոր արտահանման ժամանակը ______________________________
Հիմքը __________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկատվություն___________________________________________-
________________________________________________________________________
Տարանցիկ երկիրը _____________________________________________________
(տարանցիկ տարածքը)
Ստորագրությունը __________ Տարեթիվը _________
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________
____________________________
(ա. ա. հ.)
Կ. Տ.
_____________________________
(պաշտոնը)
(ռուսերեն)
З А К Л Ю Ч Е Н И Е
(разрешительный документ)
N AM /20 /____ _______ |
_______________________________________________________________________
(Наименование уполномоченного государственного органа)
Выдано _________________________________________________________________
(название организации, юридический адрес, страна (для физических лиц Ф. И. О.)
_________________________________________________________________________
Вид перемещения _______________________________________________________
(вид перемещения)
________________________________ (раздел единого перечня товаров) |
_______________________________ (код ТН ВЭД ТС) |
Наименование товара |
Количество |
Единица измерения |
|
|
|
Получатель/отправитель _________________________________________________
(название, юридический адрес, страна)
Страна назначения/отправления _________________________________________
Цель вывоза ____________________________________________________________
Срок временного вывоза ________________________________________________
Основание: _____________________________________________________________
________________________________________________________________________
Дополнительная информация ____________________________________________
________________________________________________________________________
Страна транзита _______________________________________________________
(транзит по территории)
Подпись __________ Дата _________
Заключение действительно по ________
________________________
(Ф. И. О.)
МП _______________________
(должность)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Discussed
20.12.2024 - 10.01.2025
-
Type
Decision
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 766
Print