Under development
«Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
6 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
------ --------------- 2024 թ. N ------- Լ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավա¬րությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության» ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի ------------ ------- -ի
N ------ Լ որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ»
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ «Մասնավոր թատրոնների աջակցության» ծրագրի (այսուհետ՝ «Ծրագիր») նպատակն է իրագործել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36-րդ (Ստեղծագործական կարողու¬թյունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայրի ապահովում) և 41.1-րդ (Ինքնազբաղ/ անկախ ստեղծագործողների գործունեության խթանում) կետերը և ՀՀ մշակույթի պահ¬պանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավա¬րության (մասնավոր նպատակ 2․1-ը (Մշա-կութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիա¬կանացում) և մասնավոր նպատակն 2․2-ը (Մշակութային և ստեղծարար ոլորտներում ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության խթանում):
2․ Սույն ծրագրով սահմանվում են Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի շահառուների շրջանակը, բովանդա¬կային, կազմակերպչական և ֆինանսական աջակցության պայմանները: Ծրագրի նպատակն է բարեն¬պաստ ստեղծագործական միջավայրի ձևավորումը թատերարվեստի ոլորտում գործունեու¬թյուն ծավալող բոլոր շահառուների համար:
3․ Ծրագրի ներդրման նպատակն է խթանել ազատ մրցակցությունը պետական, համայնքային և մասնավոր թատրոնների միջև, հավասար պայմաններ ստեղծել վերջինների գործունեության համար։
4․ Ծրագրի նպատակն է մշակել թատրոններին աջակցելու արդյունավետ մեխանիզմներ՝ անկախ նրանց կազմակերպաիրավական ձևերից և ենթակա-յությունից։
5․ Ծրագրի իրականացման պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապե-տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է (այսուհետ` Նախարարություն):
2. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
6. Ծրագրի շահառուներն են պետության կամ համայնքների կողմից չհիմնադրված և Հայաստանի Հանրապետությունում գործող նորարարական և փորձարարական թատերական գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները։
7․ Սույն կարգի իմաստով փորձարարական և նորարարական թատրոն է համարվում ավանդական ընկալումներից դուրս գեղարվեստական նոր, ոչ ավանդական ձևեր, խոսքի, շարժումների և հաղորդակցության նոր մեթոդներ կիրառող, ժամանակակից նոր տեխնոլոգիաներով հագեցած բեմականացված ներկայացումներ իրականացնող կազմակերպությունը։
8. Նման աջակցությունը կարող է տրամադրվել ինչպես ֆինանսական, այնպես էլ թատերական ենթակառուց¬վածքների՝ ազատ բեմական տարածքների, փորձատեղերի և այլ բաղադրիչների անհատույց կամ զեղչված պայմաններով տրամադրման ձևա¬չափով, որոնք կսահմանվեն Հանձնաժողովի կողմից՝ համաձայն վերջինիս աշխատակարգի:
9. Սույն ծրագրին մասնակցելը չի սահմանափակում շահառուների մասնակցությունը պետության կողմից իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերի, մրցութային դրամաշնորհների, ներգրավմանը պետական միջոցառումներում և այլն:
10․ Նախարարության կողմից 1168 «Արվեստների ծրագրի» «թատերական նախա-գծեր» անվանակարգի մրցութային դրամաշնորհի առավելագույն ժամկետը 9 ամիս է։
11. Ծրագրի շահառուները կարող են դառնալ «Բաժանորդային ծրագրի» մասնա-կիցներ։
3. ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Ծրագրի շահառուները աջակցություն ստանալու նպատակով յուրաքանչյուր տարվա ընթացքում 1 անգամ կարող են դիմել նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով իրենց կազմակերպության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, կազմակերպության կամ ԱՁ-ի տվյալները (կանոնադրություն, գրանցման վկայական, կազմակերպության տնօրենի և/կամ ղեկավարի անձնագրի պատճենը, բանկային հաշվե¬հա¬մար), գործունեության և աջակցության ծրագիր, որտեղ հստակ պետք է նշված լինեն թատերախմբի և/կամ մասնավոր թատրոնի ոչ ֆինանսական/թիրախային ցուցանիշները՝ տարեկան ներկայացումների, հանդիսատեսի քանակը, խաղացանկը, ինչպես նաև ակնկալվող ֆինանսական կամ այլ աջակցության մասին տեղեկատվություն (ֆինանսականի դեպքում՝ նախահաշիվ և հիմնավորող փաստաթղթեր) և այլն։
13․ Ծրագրի շահառուների հայտադիմումները ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով ստեղծվելու է հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որը գործելու է հասարակական հիմունքներով։ Հանձնա¬ժողովը կազմված է լինելու 7 անդամից ու ձևավորվելու է նախարարության 4 և թատե¬րարվեստի ոլորտի 3 ներկայացուցիչներից: Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպելու է նիստեր գումարելու ձևաչափով։ Հանձնաժողովի նիստերը գումարվելու են 6 ամիսը 1 անգամ պարբերականությամբ։ Հանձնաժողովը նախա¬գահելու է նախարարի՝ մշակույթի (ժամանակակից արվեստի) ոլորտը համակարգող տեղակալը։
14․ Ուսումնասիրելով աջակցության դիմած հայտատուների ծրագրերը, Հանձնա-ժողովը՝ ձայների մեծամասնությամբ հավանության արժանացած հայտերը ներկա-յացնելու են Նախարարի հաստատմանը։ Հանձնաժողովը շահառուների հետ կարող է բանակցել ֆինանսավորման չափի և այլ օժանդակության տրամադրման հարցերի վերաբերյալ։
4. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
15. Ծրագրի իրակա¬նացումն ապահովում է Նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Նախարարի հրամանով:
16․ Նախարարի հրամանի հիման վրա, նախարարությունը կնքում է համապատասխան պայմանագիր, իսկ ոչ ֆինանսական աջակցության դեպքում՝ սահմանված ընթացակարգով ձեռնարկում է համապատասխան քայլեր։
17․ Աջակցության Ծրագրի առավելագույն ժամկետը՝ կկազմի 3 տարի։ Ծրագրից օգտված ֆիզիկական և իրավաբանական անձինք երկրորդ անգամ սույն ծրագրի շահառու դառնալ չեն կարող։
18․ Ծրագրով նախատեսված փորձասենյակների, ներկայացումների տարածքների վարձակալության կամ տարածքների անհատույց օգտագործման տրամադրումը իրականացվում է շահառուի և պետության միջև կնքված պայմանագրի շրջանակներում։ Բեմահարթակների կամ փորձերի համար պետության կողմից տրամադրվող հարթակների պարագայում՝ անկախ օգտագործման իրավական կարգավիճակից, տարածքները կարող են տրամադրվել մինչև 3 տարի ժամկետով։
19. Ծրագրի շահառուները կարող են դիմել Նախարարություն՝ հանդիսատեսի (առանձին թիրախային խմբերի) թվաքա¬նակի հաշվարկով ֆինանսական աջակցություն ստանալու համար:
20. Ծրագրի շահառու կազմակերպությունը, իր կողմից ձևավորած ֆինանսական եկամուտների (տոմսերի վաճառք, հովանա¬վորչական գումարներ, միանվագ նվիրատվություններ) հաշվին պետք է հոգա թատերախմբի անդամների վարձատրության, ներկայացումների բեմադրման, հյուրախաղերի, տարածքի պահպանության ծախսերը։
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
21․ Ծրագրի փորձնական մոդելը կներդրվի 2025 թվականից։
6․ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
22. Ծրագրի մշտադիտարկումը կիրականացվի ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Մշտադիտարկման տեսակներն են․
- նախնական,
- ընթացիկ,
-վերջնական։
23․ Մշտադիտարկման եղանակներն են․
- Փաստաթղթերի ուսումնասիրություն,
- ֆիզիկական տվյալների վիճակի ուսումնասիրություն տեղում իրականացվող դիտարկում և ուսումնասիրություն, հաշվետվություն:
24․ Մշտադիտարկումների հիմքում ընկած են լինելու ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշների ուսումնասիրությունը և վերլուծությունը, որը կարող է վերապատվիրակվել «Մշակույթի զարգացման հիմնադրամին»։
25․ Ծրագրի շահառուներին հաշվառելու նպատակով Նախարարությունը կարող է ստեղծել և վարել էլեկտրոնային շտեմարան։
Հանձնաժողովի նիստերի պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովը շահառուների հետ կարող է բանակցել ֆինանսավորման չափի և այլ օժանդակության վերաբերյալ:
7. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
26. Ծրագրի իրագործումը կնպաստի իրենց ձևով և բովանդակությամբ նոր ստեղծագործական նախաձեռնությունների առաջացմանը, դրանով իսկ զգալիորեն ավելացնելով հանդիսատեսի թիվը՝ թատերասեր հանրությանը դարձնելով ավելի ակտիվ, ինքնաբավ և անկախ:
27. Ծրագրի իրագործումը հնարավորություն կընձեռի ապահովել Հայաստանում թատերական բիզնեսի ներկա վիճակի մոնիտորինգը և անկախ հանրային գնահատման ընդունակ և հեղինակավոր ինստիտուտի ձևավորումը։
28. Ծրագրի հաստատմամբ կարժևորվի ոչ պետական, անկախ թատերախմբերի և մասնավոր թատրոնների դերը հայկական թատերարվեստի հանրահռչակման գործում, կձևավորվի բարենպաստ ստեղծագործական միջավայր հայ թատրոնի՝ ներառյալ ժամանակակից և նորարարական թատերարվեստի, զարգացման համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
-
Discussed
16.12.2024 - 03.01.2025
-
Type
Decision
-
Area
Contemporary art
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 961
Print