Add to favourites

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

6%94%

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․Կարգավորման ենթակա խնդիրը.

 ««Հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց կողմից տրամադրվող տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ««էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-336-Ն և «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-337-Ն օրենքների (այսուհետ՝ Օրենքներ) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-336-Ն օրենքով (ուժի մեջ են մտել 11․10․2024թ․) «էներգետիկայի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը լրացվել է նոր՝ «ե» կետով, համաձայն որի՝ լիցենզավորված անձինք իրավասու են բացահայտելու սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունները՝ հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Լիցենզավորված անձինք նույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունների շրջանակում հարկային մարմնին իրավասու են բացահայտելու նաև սպառողներին նույնականացնող տվյալները: Նույն կետով նախատեսված տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-337-Ն օրենքով ՀՀ ջրային օրենսգրքի 42-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 3․1-ին մասով, համաձայն որի՝  լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու նույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները, այդ թվում՝ բաժանորդներին նույնականացնող տվյալները, հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Նույն մասով նախատեսված տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը։

        Ուստի, Օրենքների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված մշակվել է ««Հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց կողմից տրամադրվող տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախատեսվում է ընդունել ««Հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց կողմից տրամադրվող տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը չի բխում Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

  1. 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց կողմից տրամադրվող տեղեկատվության հետ կապված հարաբերությունները։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    16.12.2024 - 10.01.2025

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1399

Print