Add to favourites

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

6%94%

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------------ 2024 թ. № ---------  Ն

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ ջրային օրենսգրքի 42-րդ հոդվածի 3․1-ին մասը, «Էներգետիկայի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1․ Սահմանել հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով  էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի։

2․ Սահմանել հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց կողմից տրամադրվող տեղեկատվության ցանկը՝ համաձայն հավելված 2-ի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում սույն որոշմամբ նշված տեղեկությունների ներկայացման հնարավորության գործարկման օրվանից։

      

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1  

Հայաստանի Հանրապետության կառավարության

2024 թվականի ___________-Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում (այսուհետ՝ հանրային ծառայությունների մատուցման) լիցենզիա ստացած հարկ վճարողների (այսուհետ՝ հարկ վճարողներ) կողմից բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատուցվող ծառայությունների շրջանակում մատակարարվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ՝ Տեղեկություններ) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ սահմանված՝ N 2 հավելվածի ցանկում (այսուհետ` ցանկ) նշված ապրանքատեսակներ մատակարարող հարկ վճարողների վրա։
  3. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տրված սահմանումների իմաստն ու նշանակությունը:
  4. Սույն կարգի իմաստով ջրային ոլորտում ծառայություններ մատուցող են համարվում նաև ջրօգտագործող ընկերությունները։
  5. Սույն կարգի 2-րդ կետում նշված հարկ վճարողները, բացառությամբ՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքի, յուրաքանչյուր ամսվա համար Տեղեկություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` համաձայն ձևի 1-ի:
  6. Սույն կարգի 4-րդ կետում նշված հարկ վճարողների համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը։ Նշված հարկ վճարողների կողմից սույն կարգի ձև 1-ով նախատեսված Տեղեկություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
  7. Հարկ վճարողները Տեղեկությունները ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել ճշտված տեղեկություններ։
  8. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ցանկում ներառված յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նշված ժամանակահատվածը (ամիսը կամ եռամսյակը):

 9․ Հարկ վճարողների կողմից Տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հանրային ծառայությունների մատուցման շրջանակներում բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատակարարված ապրանքների վերաբերյալ։

 

 

Ձև 1

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ  (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ) ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԱՐԱՐԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

N_____________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Տեղեկություն (20__թվական______________ ամիսը կամ եռամսյակը, [1]

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

[2]

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության անվանումը

[3]

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

[4]

 

Գտնվելու (բնակության) վայրը

[5]

 

Հեռախոսահամարը, էլ․փոստի հասցեն

[6]

 

1) տողում նշվում է ամիսը կամ եռամսյակը, որի համար ներկայացվում է տեղեկությունը: Ճշտված տեղեկությունը ներկայացնելու դեպքում աջ սյունակում կատարվում է նաև «X» նշագրումը.

2) տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

3) տողում նշվում է կազմակերպության անվանումը.

4) տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը.

5) և 6) տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։

Ապրանքատեսակի անվանումը

Ապրանքատեսակի ծածկագիրը (ԱՏԳ ԱԱ (ԱԴԳՏ))

Չափի միավորը

Անվանում (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն)

Բաժանորդային համար

ՀՎՀՀ (ֆիզիկական անձի դեպքում՝առկայության պարագայում` ՀԾՀ)

Ծախսը՝ ըստ չափի միավորի

Ծախսը՝ գումարով (ՀՀ դրամ)՝ներառյալ ԱԱՀ-ն

Սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն

Սպառման հասցե

Նշումներ

[7]

[8]

[9]

[10]

[11]

[12]

[13]

[14]

[15]

[16]

[17]

 

 

 

 

 

 

 

 

 

Մարզ, համայնք

Բնակավայր

Փողոց

Շենք, բնակարան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7) սյունակում լրացվում են մատակարարված ապրանքատեսակի անվանումը ․

8) սյունակում լրացվում են մատակարարված ապրանքատեսակի ծածկագիրը՝ ԱՏԳ ԱԱ (ԱԴԳՏ) ծածկագրերին համապատասխան․

9) սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի չափման միավորը․

10) սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի հասցեատիրոջ անվանումը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը․

11) սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի հասցեատիրոջ բաժանորդային համարը․

12) սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի հասցեատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը, դրա բացակայության պարագայում` անձը հաստատող փաստաթղթի տվյալները․

13) սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի ծախսը՝ ըստ չափման միավորի.

14) սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի ծախսը՝ ըստ գումարի (ՀՀ դրամ)՝ ներառյալ ԱԱՀ-ն ․

15) սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն.

16) սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի սպառման հասցեն՝ նշելով մարզ, համայնք, բնակավայր, փողոց, շենք, բնակարան.

17) սյունակը նախատեսված է լրացուցիչ նշումների համար։

 

 

 Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

 

 

_________________

(ստորագրությունը)

 

 

_________________

(անունը, ազգանունը)  

 

 

 

Գլխավոր հաշվապահ

_________________

(ստորագրությունը)

_________________

(անունը, ազգանունը)  »

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2 

Հայաստանի Հանրապետության կառավարության

2024 թվականի ___________-Ն որոշման

 

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

 ԱՏԳ ԱԱ-ի (ԱԴԳՏ-ի) ծածկագիրը

 Ապրանքատեսակի
անվանումը

Չափի միավորը

Ներկայացվող հաշվետվության պարբերականությունը

1

1

2

3

 

ԳԱԶ (բնական)

Խորանարդ մետր

ամսական

 

ՋՈՒՐ (խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական)

Խորանարդ մետր

Ամսական (ջրօգտագործող ընկերությունների համար՝ եռամսյակային)

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ

Կիլովատ

ամսական

 

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ (տաք ջրամատակարարում, ջեռուցում)

Կիլովատ, խորանարդ մետր, մետր քառակուսի

ամսական

                                                                                                        »:

  • Discussed

    16.12.2024 - 10.01.2025

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1396

Print

Related documents / links