Add to favourites

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

25%75%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի  22-ի  N 01-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու  մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2024 թվականի ապրիլի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունված` ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներով սահմանված իրավակարգավորումներին Որոշման համապատասխանեցման արդյունքում կատարված փոփոխությունների գործնական կիրառման արդյունավետության ապահովման հանգամանքով:

 

2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

          Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871 Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի 2-րդ հավելվածի 1․20-րդ  կետ պահանջներից, որով նախատեսվում է զարգացնել նվերների ընդունման սահմանափակումների իրացման կառուցակարգերը:

 

 

          3 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով  նվերների հաշվառման ձևաթուղթը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից Ռեեստրում լրացվելուց հետո հինգերորդ օրը հրապարակում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

Գործող կարգավորումների պայմաններում հաշվառման և հրապարակման կանոնակարգումները նույնական են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված թույլատրելի բոլոր նվերների դեպքում: Այսպես, պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները, ի թիվս այլ նվերների, պարտադիր կարգով հաշվառվում են Ռեեստրում, մինչդեռ, արտաքին հարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված՝ դրանց հրապարակումը որոշ դեպքերում կարող է ռիսկեր պարունակել:  Նշվածի համատեքստում՝ առավել նպատակահարմար է պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերների վերաբերյալ առավել ճկուն կառուցակարգեր  նախատեսել:

 

 

4Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծով առաջարկվում է․

Նախատեսել, որ, պայմանավորված արտաքին հարաբերությունների առանձնահատկություններով, Պետական արարողակարգի ծառայության գրավոր հիմնավորման առկայության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված նվերների վերաբերյալ Ռեեստրում առկա տվյալները կարող են չհրապարակվել:

Միաժամանակ, Որոշմամբ առաջարկվում է Ռեեստրում լրացման ենթակա տվյալները չհրապարակելու մասին Պետական արարողակարգի ծառայության գրավոր հիմնավորումը ներկայացնել Հանձնաժողով նվերների հաշվառման ձևաթղթի հետ միաժամանակ կամ ոչ ուշ, քան նվերների հաշվառման ձևաթուղթը ներկայացնելու երրորդ օրը՝ հիմք ընդունելով ձևաթղթերի հրապարակման՝ սահմանված ժամկետները:

 

5Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է  կատարելագործել նվերների Ռեեստրում առկա տվյալների հրապարակման հետ կապված հարաբերությունները՝ նախատեսելով առանձնահատուկ կանոնակարգում արարողակարգային նվերների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման առնչությամբ:

 

6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

 

7․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

 

 

 

  • Discussed

    16.12.2024 - 31.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Commission for Prevention of Corruption

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 515

Print