Add to favourites

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

25%75%

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

__ ________ 2024 թվական                                                                N ___-Ն

 

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

  1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկերը սահմանելու մասին» N 01-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները․

1) 4-րդ կետում՝

ա. «կայքէջում» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կարգի 6.1-ին կետով նախատեսված դեպքերի:» բառերով․

2) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին և 6․2-րդ կետեր.

«6.1. Արտաքին հարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված՝ Պետական արարողակարգի ծառայության գրավոր հիմնավորման առկայության դեպքում Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված նվերների վերաբերյալ Ռեեստրում առկա տվյալները Հանձնաժողովի որոշմամբ կարող են չհրապարակվել:

6.2 Ռեեստրում լրացման ենթակա տվյալները չհրապարակելու մասին Պետական արարողակարգի ծառայության գրավոր հիմնավորումը ներկայացվում է Հանձնաժողով նվերների հաշվառման ձևաթղթի հետ միաժամանակ կամ ոչ ուշ, քան նվերների հաշվառման ձևաթուղթը ներկայացնելու երրորդ օրը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝                        ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ

 

                               

  • Discussed

    16.12.2024 - 31.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Commission for Prevention of Corruption

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 516

Print