Add to favourites

The project has not been accepted

«ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

50%50%

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

 

____ Նոյեմբերի 2024 թվականի  N ____ - Ա    

 

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ և 605-րդ հոդվածները և «Կառավարչական իրավահարա­բերություն­ների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.

  1. Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն ընդունել Մ-1,  Երևան – Գյումրի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700  և կմ 17+400 ճանապարհահատվածներում տեղադրված Հայաստանի Հանրապետությանը հանձնվող գույքը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշման հավելվածում նշված գույքը ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարին՝
  • սույն որոշման հավելվածի 1-8-րդ տողերում նշված, գույքը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքին՝ գույքի անխափան աշխատանքը և պատշաճ պահպանումը ապահովելու պայմանով, իսկ 9-14-րդ տողերում նշված գույքի արժեքն ավելացնել Մ-1,  Երևան – Գյումրի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի արժեքին.
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՄԱԶԾ կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից  սույն որոշման հավելվածում նշված գույքի  նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը․
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի հետ նվիրաբերության պայմանագրերի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
  • Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի հետ կնքվող նվիրաբերության պայմանագրում պարտադիր նախատեսել դրույթ, որ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքին հանձնվող գույքի անխափան աշխատանքը և պատշաճ պահպանումը պայմանի չապահովման դեպքում այն ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա­ռուց­վածքների նախարարությանը։

 

 

 

 

            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ՎԱՐՉԱՊԵՏ                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ                 

 

     Երևան

  • Discussed

    16.12.2024 - 31.12.2024

  • Type

    Decision

  • Area

    State property contribution and dedication, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 759

Print

Related documents / links