Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

2024 թվականի ___ __________ N _____ Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ   է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 2339-Լ որոշման՝ 
  • 3-րդ կետում «մինչև 2024» բառերը փոխարինել «մինչև 2026» բառերով,
  • N 1 հավելվածի՝

ա. 3-րդ կետի 5-րդ ենթակետը «խնամակալ)» բառից հետո լրացնել «և այդ բանկային հաշվին առկա դրամական միջոցներով անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու ամսին ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք և կենսաթոշակի վճարման եղանակը եղել է անկանխիկ»  բառերով.

բ. 4-րդ կետը «չափով» բառից հետո լրացնել «և փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկվել է» բառերով․

գ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Տվյալ ամսվա հետվճարը հաշվարկվում է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի այն օրինական ներկայացուցչի կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների գումարից, ում վճարվել է այդ ամսվա կենսաթոշակը։»,

  • N 2 հավելվածի՝

ա. 5-րդ կետում «մինչև 2024» բառերը փոխարինել «մինչև 2026» բառերով.

բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Վճարման ցուցակ չեն ներառվում համադրման օրվա դրությամբ մահացած կենսաթոշակառուի, բնակչության պետական ռեգիստրով չնույնականացված անձի, անկանխիկ գնումների և վճարումների գործարքներ կատարելու ամսին կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձի տվյալները։».

գ. 10-րդ կետում «հաշվին չփոխանցելու դեպքում» բառերը փոխարինել «բանկային հաշվին չփոխանցելու դեպքում գումարը պետական բյուջեից ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, ծառայությանը տրամադրում է սույն կարգի N 4 ձևով սահմանված տվյալները, իսկ» բառերով.

դ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով․

«10.1. Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցված հետվճարի գումարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում շահառուին վճարելու դեպքում այդ մասին վճարման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում բանկը տեղեկացնում է ծառայությանը՝ տրամադրելով սույն կարգի N 5 ձևով սահմանված տվյալները։»,

  • ամբողջ տեքստից հանել «տեսակը,» բառերը․
  • N 2 Ձևի 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«4. Վճարատեսակը, վերադարձման ենթակա գումարի չափը, հետվճարը պետական բյուջեից բանկ փոխանցելու օրը, ամիսը, տարեթիվը.»,

  • Ձև N 3-ի 4-րդ կետում «հետվճարի» բառը փոխարինել «վճարատեսակը,» բառով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 4 և N 5 Ձևերով.

«Ձև N 4

Ց Ա Ն Կ 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ՓԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՉՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԵՏՎՃԱՐԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

 

  1. Բանկի անվանումը (ծածկագիրը).
  2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
  3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
  4. Վճարատեսակը, բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցված գումարի չափը.
  5. Ցանկն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:

Ձև N 5

 Ց Ա Ն Կ 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ՓԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՉՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԵՏՎՃԱՐԸ  ԲԱՆԿԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԱՄՍՎԱՆԻՑ ՀԵՏՈ՝ 12 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՏՎՃԱՐԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

 

  1. Բանկի անվանումը (ծածկագիրը).
  2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
  3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
  4. Վճարատեսակը, բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում շահառուին վճարած գումարի չափը, վճարելու օրը, ամիսը, տարեթիվը․
  5. Հետվճարը պետական բյուջեից բանկին փոխանցելու օրը, ամիսը, տարեթիվը․
  6. Ցանկն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:»:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    13.12.2024 - 30.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 905

Print

Suggestions

Կարեն Աբրահամյան

13.12.2024

2025 թվականին հետվճարի չափը(12տոկոս) հնարավո՞ր է ավելացվի։

Կարեն Աբրահամյան

13.12.2024

Առաջարկում եմ վերականգնել կոմունալ ծառայությունների դիմաց հետվճարը։

See more