Կարեն Աբրահամյան
13.12.2024
2025 թվականին հետվճարի չափը(12տոկոս) հնարավո՞ր է ավելացվի։
В стадии разработки
9 - За
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի ___ __________ N _____ Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
ա. 3-րդ կետի 5-րդ ենթակետը «խնամակալ)» բառից հետո լրացնել «և այդ բանկային հաշվին առկա դրամական միջոցներով անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու ամսին ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք և կենսաթոշակի վճարման եղանակը եղել է անկանխիկ» բառերով.
բ. 4-րդ կետը «չափով» բառից հետո լրացնել «և փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկվել է» բառերով․
գ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Տվյալ ամսվա հետվճարը հաշվարկվում է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի այն օրինական ներկայացուցչի կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների գումարից, ում վճարվել է այդ ամսվա կենսաթոշակը։»,
ա. 5-րդ կետում «մինչև 2024» բառերը փոխարինել «մինչև 2026» բառերով.
բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Վճարման ցուցակ չեն ներառվում համադրման օրվա դրությամբ մահացած կենսաթոշակառուի, բնակչության պետական ռեգիստրով չնույնականացված անձի, անկանխիկ գնումների և վճարումների գործարքներ կատարելու ամսին կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձի տվյալները։».
գ. 10-րդ կետում «հաշվին չփոխանցելու դեպքում» բառերը փոխարինել «բանկային հաշվին չփոխանցելու դեպքում գումարը պետական բյուջեից ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, ծառայությանը տրամադրում է սույն կարգի N 4 ձևով սահմանված տվյալները, իսկ» բառերով.
դ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով․
«10.1. Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցված հետվճարի գումարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում շահառուին վճարելու դեպքում այդ մասին վճարման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում բանկը տեղեկացնում է ծառայությանը՝ տրամադրելով սույն կարգի N 5 ձևով սահմանված տվյալները։»,
«4. Վճարատեսակը, վերադարձման ենթակա գումարի չափը, հետվճարը պետական բյուջեից բանկ փոխանցելու օրը, ամիսը, տարեթիվը.»,
«Ձև N 4
Ց Ա Ն Կ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ՓԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՉՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԵՏՎՃԱՐԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ
Ձև N 5
Ց Ա Ն Կ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ՓԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՉՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԵՏՎՃԱՐԸ ԲԱՆԿԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԱՄՍՎԱՆԻՑ ՀԵՏՈ՝ 12 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՏՎՃԱՐԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ
Обсуждалось
13.12.2024 - 30.12.2024
Тип
Pешение
Область
Социальное обеспечение
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 908
Принт13.12.2024
2025 թվականին հետվճարի չափը(12տոկոս) հնարավո՞ր է ավելացվի։
13.12.2024
Առաջարկում եմ վերականգնել կոմունալ ծառայությունների դիմաց հետվճարը։