Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

64%36%

Ներկայումս մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն) մասով Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են դրոշմավորման ներքին և ԵԱՏՄ ստանդարտի մեխանիզմներ: Այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության սահմաններում իրացնելու համար տնտեսվարողները կիրառում են դրոշմապիտակներով դրոշմավորման մեխանիզմ։ Միաժամանակ, «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի և ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի համաձայն, ԵԱՏՄ անդամ-պետությունները մշակել են նոր ստանդարտի դրոշմավորում (նույնականացման միջոցներով դրոշմավորում), որը սկսել է ակտիվորեն մտնել անդամ-պետությունների դրոշմավորման համակարգ: Իրենց ապրանքը ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար տնտեսվարողները պետք է ապրանքները դրոշմավորեն թվային դրոշմապիտակով, եթե տվյալ ապրանքի համար այն պարտադիր է արտահանվող անդամ-պետության սահմաններում։

Վերոնշյալ երկու մեխանիզմները ունեն մի շարք առանձնահատկություններ։ Դրոշմապիտակներով դրոշմավորման դեպքում յուրաքանչյուր միավոր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջական չի փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ինչը հնարավորություն չի տալիս ամեն միավորի համար ապահովել լիարժեք հետագծելիություն։ Մինչդեռ նույնականացման միջոցներով դրոշմավորումը ավելի նոր լուծում է, որը թույլ է տալիս վերահսկել յուրաքանչյուր միավոր ապրանքի շարժը շրջանառության մեջ մտնելուց մինչև սպառում և տեղեկատվությունը ամբողջական փոխանցել պետական մարմին։ Դա հնարավորություն է ստեղծում լիարժեք պայքարել ստվերի և կեղծ ապրանքների շրջանառության դեմ։

Միաժամանակ, դրոշմապիտակներով դրոշմավորման դեպքում դրոշմապիտակի ծախսը հոգում է պետությունը, որը պետական բյուջեի համար տարեկան զգալի ծախս է։ Թվային դրոշմավորման դեպքում այդ ծախսը հոգում են տնտեսվարողները։

ՀՀ կառավարության 01.08.2024թ. N1177-Լ, 08.08.2024թ. N1213-Լ, 05.09.2024թ.,     N1412-Լ, 31.10.2024թ.,  N1715-Լ որոշումներով հաստատվել են ՀՀ-ում մի շարք ապրանք­ների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն) դրոշմավորման փորձնական ծրագիրը։

Փորձնական ծրագրերի շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

-   ՊԵԿ-ի և Ազգային oպերատորի կողմից մեկ ընդհանուր, այնուհետև անհատական հանդիպումներ են տեղի ունեցել արտադրող/ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,

-   ներկայացվել է ծրագրի բովանդակությունը,

-   ներգրավվել են կամավոր հիմունքներով ծրագրի մասնակիցները,

-   ուսումնասիրվել են մասնակիցների բիզնես գործընթացները,

-   ուսումնասիրվել են մասնակիցների արտադրական գործընթացները փորձնական փուլի ընթացքում,

-   իրականացվել է համակարգից օգտվելու ուսուցումը,

-   իրականացվել է ծածկագրերի փորձնական թողարկումը և ապրանքների դրոշմավորումը։

  • Discussed

    09.12.2024 - 24.12.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1495

Print