Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

64%36%

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________ 2024 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396․1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Սույն որոշման մեջ կիրառվող հասկացություններն են․

1) «դրոշմավորման ծածկագիր»՝ ազգային օպերատորի կողմից գեներացված կամ ազգային օպերատորի համակարգում գրանցված (փոխճանաչելիության դեպքում) նիշերի եզակի հաջորդականություն, որը բաղկացած է նույնականացման ծածկագրից և ստուգման ծածկագրից.

2)«նույնականացման միջոց»՝ սպառողական փաթեթավորման կամ ապրանքի պիտակի կամ ապրանքի վրա կիրառման համար նախատեսված մեքենայաընթեռնելի ձևով ներկայացված դրոշմավորման ծածկագիր՝ Դատա մատրիքս (DataMatrix) երկչափ ծածկագրի ձևաչափով.

3) «ապրանքի դրոշմավորում»՝ նույնականացման միջոցի կիրառում ուղղակիորեն ապրանքի կամ ապրանքի սպառողական փաթեթավորման կամ ապրանքի խմբային փաթեթավորման կամ ապրանքի հավաքածուի կամ ապրանքի պիտակի վրա` համաձայն սույն որոշմամբ հաստատված կանոնների.

4) «դրոշմավորված ապրանք»՝ ապրանք, որի վրա ուղղակիորեն կամ որի սպառողական փաթեթավորման վրա կամ ապրանքի խմբային փաթեթավորման կամ ապրանքի հավաքածուի կամ ապրանքի պիտակի վրա կիրառվում է նույնականացման միջոց կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչ, և որի մասին հավաստի տեղեկատվությունը գտնվում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ Համակարգ).

5) «ապրանքը շրջանառության մեջ դնելը»՝ շրջանառության մասնակցի կողմից դրոշմավորված ապրանքը շրջանառության մեջ դնելու մասին տեղեկության ներկայացում Համակարգ, որը հասանելի է դարձնում այն օտարման և (կամ) օգտագործման համար.

6) «սպառողական փաթեթավորում»՝ ապրանքի միավորի անբաժանելի մաս կազմող փաթեթավորում, որն ապրանքի հետ միասին իրացվում է սպառողին,

7) «խմբային փաթեթավորում»՝ փաթեթավորում, որն ագրեգացման արդյունքում միավորում է դրոշմավորված ապրանքները, ենթակա է նույնականացման միջոցներով դրոշմավորման ու կարող է սպառողին իրացվել ամբողջությամբ կամ կազմացրվել՝ իր մեջ ներառված ապրանքներն առանձին իրացնելու նպատակով՝ Համակարգին այդ մասին տեղեկությունների տրամադրմամբ,

8) «ապրանքի հավաքածու»՝ ապրանքի շրջանառության մասնակցի կողմից ձևավորվող ապրանքների ամբողջություն, ներառյալ՝ դրոշմավորված ապրանքը, միավորված ընդհանուր սպառողական փաթեթավորմամբ, որն ունի նույնականացման ընդհանուր միջոց (ապրանքների հավաքածուի նույնականացման միջոց)։ Ապրանքի հավաքածուն ենթակա է օտարման նաև դրա կազմալուծման հնարավորությամբ՝ հավաքածուում ներառված դրոշմավորման ենթակա ապրանքների պարտադիր դրոշմավորմամբ,

9) «ապրանքների շրջանառության մասնակիցներ»՝ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք իրականացնում են հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրություն և (կամ) շրջանառություն:

  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգիչների սույն որոշման N1 հավելվածով հաստատված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող` դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել)։
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետությում սույն որոշման N1 հավելվածով հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման կանոնները՝ համաձայն N2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 հավելվածների։
  3. Սահմանել, որ սույն որոշման N1 հավելվածով հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով` դրոշմապիտակներով դրոշմավորված լինելու դեպքում կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։
  4. Սույն որոշման N1 հավելվածով հաստատված ապրանքների շրջանառություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորումը կարող են իրականացնել «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո՝ հետևյալ պահանջներին բավարարող պահեստում՝

1) պահեստը պետք է լինի դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին սեփականության իրավունքով պատկանող կամ պայմանագրային հիմունքներով` վարձակալված կամ այլ պայմանագրային համաձայնությամբ օգտագործվող, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը կարող է կատարվել այլ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից՝ դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ կնքված համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա։

2) պահեստում դրոշմավորման ենթակա ապրանքները պետք է գտնվեն գնորդի համար ոչ տեսանելի վայրում, տեղադրված չլինեն ցուցադրման համար։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    09.12.2024 - 24.12.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1497

Print