ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23.12.2024Թ. ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ N--- Ա ՈՐՈՇՄԱՆ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ 1-ին կետի 4.1-րդ մասի, 82.1-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել Ապարան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին ծրագրերի ցանկն ընդգրկել համայնքի 2025 թվականի գնման պլանում՝ այն մինչև փետրվարի 1-ը սահմանված կարգով հրապարակելու համար:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա) ծրագրի առանձին հատվածների իրականացման օբյեկտիվ անհնարինության կամ խնայողությունների դեպքում նախատեսված գումարն ուղղել առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների լուծմանը:
բ) խիստ անհրաժեշտության առաջացման և ֆինանսական հնարավորության դեպքում ծրագրերի համար նախատեսված գումարի մինչև 20%-ի չափով կատարելու լրացուցիչ հատկացումներ:
4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել կապիտալ ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը, օրենքով սահմանված կարգով կազմակերպել աշխատանքների գնման գործընթացները և ժամանակին ապահովել ծրագրերի կատարումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Կ.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
-
Discussed
06.12.2024 - 22.12.2024
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Aparan municipality of Aragatsotn region
Views 395
Print