Добавить в избранное

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23.12.2024Թ. ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ   N--- Ա ՈՐՈՇՄԱՆ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ 1-ին կետի 4.1-րդ մասի, 82.1-րդ հոդվածի պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Հաստատել Ապարան համայնքի 2025 թվականի  տարեկան աշխատանքային պլանը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին ծրագրերի ցանկն ընդգրկել համայնքի 2025 թվականի գնման պլանում՝ այն մինչև փետրվարի 1-ը սահմանված կարգով հրապարակելու համար:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա) ծրագրի առանձին հատվածների իրականացման օբյեկտիվ անհնարինության կամ խնայողությունների դեպքում նախատեսված գումարն ուղղել առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների լուծմանը:
բ) խիստ անհրաժեշտության առաջացման և ֆինանսական հնարավորության դեպքում ծրագրերի համար նախատեսված գումարի մինչև 20%-ի չափով կատարելու լրացուցիչ հատկացումներ:
4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել կապիտալ ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը, օրենքով սահմանված կարգով կազմակերպել աշխատանքների գնման գործընթացները և ժամանակին ապահովել ծրագրերի կատարումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐ՝                                       Կ.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

  • Обсуждалось

    06.12.2024 - 22.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Муниципалитет Апарана Арагацотской области

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 379

Принт