Add to favourites

ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.8-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի  հիման վրա։     
Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.

«Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի համայնքում շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտրի և ծառայությունների մատուցման պատշաճ, օրենսդրությանը համապատասխան գործընթացի ապահովումը, ընթացակարգերի հստակեցումը և սահմանումը, որի նպատակն է Աբովյան համայնքում անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց օրենսդրությանը համապատասխան գործունեության ծավալումը։

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:  
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ  բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը.

Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և նպատակ է հետապնդում  Աբովյան համայնքում շրջիկ առևտրի կետի միջոցով գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց համար վաճառքի կազմակերպման և ծառայությունների մատուցման բնագավառում օրենսդրական պահանջներին համապատասխան ընթացակարգերի հստակեցման և սահմանման։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. 

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը կլինի շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի և ծառայությունների կազմակերպման կանոնակարգումը, տվյալ ոլորտում գործող ընթացակարգերի հստակեցումը և որոշակիության ապահովումը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց օրենսդրությանը համապատասխան գործունեություն ծավալումը, միաժամանակ ինչպես վերջիններիս, այնպես էլ սպառողների շահերի պաշտպանությունը:

  • Duration

    03.12.2024 19.12.2024
  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 127

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.