ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.8-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի հիման վրա։
Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.
«Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի համայնքում շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտրի և ծառայությունների մատուցման պատշաճ, օրենսդրությանը համապատասխան գործընթացի ապահովումը, ընթացակարգերի հստակեցումը և սահմանումը, որի նպատակն է Աբովյան համայնքում անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց օրենսդրությանը համապատասխան գործունեության ծավալումը։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը.
Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և նպատակ է հետապնդում Աբովյան համայնքում շրջիկ առևտրի կետի միջոցով գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց համար վաճառքի կազմակերպման և ծառայությունների մատուցման բնագավառում օրենսդրական պահանջներին համապատասխան ընթացակարգերի հստակեցման և սահմանման։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը կլինի շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի և ծառայությունների կազմակերպման կանոնակարգումը, տվյալ ոլորտում գործող ընթացակարգերի հստակեցումը և որոշակիության ապահովումը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց օրենսդրությանը համապատասխան գործունեություն ծավալումը, միաժամանակ ինչպես վերջիններիս, այնպես էլ սպառողների շահերի պաշտպանությունը:
-
Продолжительность
03.12.2024 19.12.2024 -
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
Просмотры 131
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .