Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդուման վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի օգոստոսի 18-ի N 1467-Ն որոշմամբ հաստատված է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը և հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների էսկորտ ուղեկցման դասավորվածության ձևերը։ Այդ գործընթացում նախատեսված են Ճանապարհային ոստիկանությանը (ներառյալ՝ ճանապարհապարեկային ծառայության մասնագիտացված շարային ստորաբաժանումներին) վերաբերելի գործառույթներ։
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638-Լ որոշմամբ, համաձայն որի՝ սահմանվել է Ոստիկանության կառուցվածքային նոր մոդելը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լուծարմամբ։ Դրա արդյունքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1467-Ն որոշմամբ ճանապարհային ոստիկանությանը վերապահված լիազորությունները փոխանցվելու են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1467-Ն որոշման մեջ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության որոշ լիազորություններ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին փոխանցելու նպատակով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638-Լ որոշման պահանջները։

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծն ուղղակիորեն չի բխում որևէ ռազմավարական փաստատթղթից։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Duration

    02.12.2024 17.12.2024
  • Type

    Decision

  • Area

    *

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 183

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.