ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2024 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի՝
ա․ 2-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավասու ստորաբաժանման» «(այսուհետ՝ ստորաբաժանում)» բառերով․
բ․ 2-րդ կետի «գ» ենթակետում, 5-րդ կետի 1-ին պարբերությունում, 6-րդ կետի «ա» ենթակետում, 8-րդ կետի «բ» ենթակետում, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ, 41-րդ և 42-րդ կետերում «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «ստորաբաժանման» բառով․
գ․ 3-րդ կետում «ոստիկանությունում» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում» բառերով, իսկ «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի» բառերով․
դ․ 5-րդ կետի 2-րդ պարբերությունում «ճանապարհային ոստիկանության հերթապահ մասերում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում (այսուհետ` օպերատիվ կառավարման կենտրոն)» բառերով․
ե․ 6-րդ կետի «ա» ենթակետում «ճանապարհապարեկային ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` պարեկային ծառայություն)» բառերով․
զ․ 10-րդ կետում, 38-րդ կետում, 40-րդ կետում «ճանապարհապարեկային» բառը փոխարինել «պարեկային» բառով, իսկ 8-րդ գլխի վերնագրում «ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ» բառը «ՊԱՐԵԿԱՅԻՆ» բառով․
է․ 36-րդ կետում «ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության մասնագիտացված» բառերը փոխարինել «պարեկային ծառայության» բառերով․
ը․ 38-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ա․ օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահը ոստիկանության, ստորաբաժանման կամ պահպանության ծառայության ղեկավարներից ստանալով տեղեկություն հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթևեկության և երթուղու մասին, տեղյակ է պահում պարեկային ծառայության համապատասխան շարային ստորաբաժանումների ղեկավարներին և հետագայում իրականացնում հսկողություն այդ խնդիրների կատարման նկատմամբ․»․
թ․ 38-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում, 39-րդ կետի «բ», «ե», «զ», «է», «թ» ենթակետերում և 40-րդ կետի 2-րդ պարբերությունում «ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման» և «ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների» բառերը փոխարինել «օպերատիվ կառավարման կենտրոնի» բառերով․
ժ․ 39-րդ կետում «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության մասնագիտացված շարային ստորաբաժանումների ճանապարհապարեկային ծառայության» բառերը փոխարինել «Պարեկային ծառայության շարային ստորաբաժանումների» բառերով․
ժա․ 39-րդ կետի «է» ենթակետում «ճանապարհային ոստիկանության պարեկային» բառերը փոխարինել «ոստիկանության պարեկային» բառով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն.Փաշինյան |
|
« »_________2024թ. ք. Երևան |
-
Duration
02.12.2024 17.12.2024 -
Type
Decision
-
Area
*
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 187
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.