«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
2 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի
N 665-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացում կատարելու մաuին» 31.10.2024թ. ՀO-371-Ն և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 31.10.2024թ. ՀO-372-Ն oրենքներով սահմանված հարաբերությունները պետական կենսաթոշակների նշանակման և դադարեցման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ իրացնելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի .12.2024թ. N -Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում 2024թ. հոկտեմբերի 31-ի համապատասխանաբար ՀO-371-Ն և ՀO-372-Ն oրենքներով կատարված լրացումների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարագայում զինծառայողի համար պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, սակայն ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում, իսկ նույն կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված այլ զորամասում «փոխգնդապետ» կոչումային դասակարգումից բարձր կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակելու կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով չնախատեսված այլ զորամասում ծառայության նշանակելու կամ զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է: Սահմանվել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ վարժական հավաքի ավարտից հետո երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման՝ հաշվի առնելով զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, ինչպես նաև անձնական գործակիցը, եթե այն ցածր չէ զինծառայողի զինվորական կենսաթոշակի հաշվարկում կիրառված անձնական գործակցից, ինչպես նաև հստակեցվել են կենսաթոշակի վերահաշվարկման համար դիմումի ներկայացման ժամկետները: Նշված կարգավորումների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 665-Ն որոշման մեջ ներառել հարաբերությունները կարգավորող դրույթներ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն պետական կենսաթոշակների նշանակման և դադարեցման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում 2024թ. հոկտեմբերի 31-ի համապատասխանաբար ՀO-371-Ն և ՀO-372-Ն oրենքներով սահմանված հարաբերությունները:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեում անմիջական ծախսերի չի հանգեցնում, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողների չդադարեցվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանման (չտնտեսման) վերաբերյալ հաշվարկներ հնարավոր չէ կատարել՝ համապատասխան զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն ունեցող պահեստազորայինների վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Discussed
29.11.2024 - 15.12.2024
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 514
Print