«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
2 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի
N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ում՝
ա. լրացնել 43.3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«43.3. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը զինվորական կենսաթոշակը վերահաշվարկում է նաև օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված զորահավաքային զինվորական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության կամ վարժական հավաքի ավարտից հետո անձի կողմից զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածում զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու գրավոր դիմում ներկայացնելու դեպքում: Սույն կետի համաձայն զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որի կողմից զինվորական կենսաթոշակը վերահաշվարկում է օրենքի 38-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով:»,
բ. լրացնել 44.5-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«44.5. Սույն կարգի 43.3-րդ կետում նշված դեպքում զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում գրավոր դիմելու և զորահավաքային զինվորական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված կամ վարժական հավաքի կանչված լինելու ժամկետի ու զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ արձակվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում՝ դիմումը և սույն կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»,
գ. 47-րդ կետում «զորահավաքային զինվորական ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության» բառերը,
դ. լրացնել 47.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«47.1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում:»,
ե. 48-րդ կետի 1-ին ենթակետում «47-րդ» բառից հետո լրացնել «կամ 47.1-ին» բառերը,
զ. լրացնել 50.4-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«50.4. Սույն կարգի 47.1-ին կետի համաձայն դադարեցված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ վճարելը վերսկսվում է սույն կարգի 43.3-րդ կետով սահմանված կարգով և սույն կարգի 44.5-րդ կետով սահմանված ժամկետներում:».
2) որոշման 2-րդ կետի 10-րդ ենթակետով հաստատված հավելված 1-ի 19-րդ կետի 1-ին ենթակետում «ծառայության» բառից հետո լրացնել «(որը ներառում է նաև զորահավաքային զինվորական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ներգրավման կամ վարժական հավաքի կանչման ժամանակահատվածները)» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
29.11.2024 - 15.12.2024
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 512
Print