Add to favourites

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

0%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով՝ 9-րդ հավելվածով (նվազագույն գործակիցը՝ 1,68՝ տեսուչի 1-ին մակարդակի աշխատավարձի համար և առավելագույն գործակիցը՝ 6.49՝ Կենտրոնական մարմնի բաժնի պետի 11-րդ մակարդակի աշխատավարձի համար): ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակներում արդյունաքահեն համակարգի վրա հիմնված պարգևատրման 2022 թվականի սեպտեմբերից Ծառայությունից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել (կից գծապատկերը): Արդյունքում պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգը ամրագրվել է օրենքում («Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2.1.-ին մաս):

 

2Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Նախագծով առաջարկվող պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման կառուցակարգը բազմաշերտ է, որով ընդգծվում է տրամադրվելիք ֆոնդի արդյունքահեն բնույթը: Մասնավորապես, որպես ֆոնդի տրամադրման դրական պայման ընտրվել է հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կարճված կատարողական վարույթների և նույն ժամանակահատվածում ընթացք տրված վարույթների տոկոսային հարաբերակցությունը (արդյունքային ցուցանիշը): Ընդ որում, արդյունքային ցուցանիշի աճողական լինելը պայմանավորվել է յուրաքանչյուր հաջորդ տարի առավել արդյունավետ գործելու ջանք գեներացնելու նպատակով, իսկ արդյունքային ցուցանիշի առաջնային շեմ է ընդունվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2024թ. 1-ին կիսամյակ և 2023թ. 2-րդ կիսամյակ հաշվետու ժամանակահատվածի ներկայիս ցուցանիշը (40%): Միևնույն ժամանակ, հակառակ համեմատական տրամաբանությամբ յուրաքանչյուր հաջորդ տարվա ֆոնդի՝ հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսից գոյացող տոկոսը նվազում է՝ պայմանավորված լինելով տվյալ ժամանակահատվածում ավելի արդյունավետ գործելու պայմաններում ավելի մեծ գումար որպես կատարողական ծախս գանձված լինելու կանխավարկածով:

 

3 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում։

 

4 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.:

Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։

 

  5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ       

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից և ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21 N 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության 11-րդ նպատակի 5-րդ կետից (Մշակել Հարկադիր կատարման ապահովման նոր օրենսդրական փաթեթ. վերանայել հարկադիր կատարողի աշխատանքի վարձատրության և աշխատանքի խրախուսման արդյունավետ գործիքակազմի կիրառման համար անհրաժեշտ իրավական հիմքերը):

 

  • Discussed

    26.11.2024 - 11.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Justice, Financial, Compulsory enforcement of judicial acts, Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 773

Print