Add to favourites

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

0%0%

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

______ 2024 թվականի N ____-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------

 

Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2.1.-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվող պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                           ՎԱՐՉԱՊԵՏ                                                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

   Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

___________________ N ___-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվող պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման պայմանների, ֆոնդի հաշվարկման և առավելագույն չափի որոշման հետ կապված հարաբերությունները:
  2. Յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգևատրման հավելյալ ֆոնդ, եթե հաշվետու ժամանակահատվածում հարկադիր կատարման ծառայությունում կարճած կատարողական վարույթների և նույն ժամանակահատվածում ընթացք տրված կատարողական վարույթների տոկոսային հարաբերակցությունը մեծ է սույն կարգի 5-րդ կետով սահմանված տոկոսից:
  3. Պարգևատրման հավելյալ ֆոնդի չափը որոշվում է հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի սույն կարգի 5-րդ կետով սահմանված տոկոսի և հաշվետու ժամանակահատվածում ու դրան նախորդող հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի դրական տարբերության 20 տոկոսի հանրագումարով:
  4. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակահատված է դիտարկվում ընթացիկ տարվա առաջին կիսամյակը և նախորդ տարվա երկրորդ կիսամյակը:
  5. Հաշվետու ժամանակահատվածում հարկադիր կատարման ծառայությունում կարճած կատարողական վարույթների և նույն ժամանակահատվածում հարուցված կատարողական վարույթների տոկոսային հարաբերակցությունը և հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի տոկոսը սահմանվում է հետևյալ կերպ.

Հաշվետու

ժամանակահատված

Հաշվետու ժամանակահատվածում կարճած կատարողական վարույթների և նույն ժամանակահատվածում ընթացք տրված վարույթների տոկոսային հարաբերակցությունը

 

Հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի տոկոս

2024թ. 1-ին կիսամյակ և 2023թ. 2-րդ կիսամյակ

40%

7.5%

2025թ. 1-ին կիսամյակ և 2024թ. 2-րդ կիսամյակ

41%

7%

2026թ. 1-ին կիսամյակ և 2025թ. 2-րդ կիսամյակ

42%

6.5%

2027թ. 1-ին կիսամյակ և 2026թ. 2-րդ կիսամյակ

43%

6%

2028թ. 1-ին կիսամյակ և 2027թ. 2-րդ կիսամյակ

44%

5.5%

Սկսած 2029թ. 1-ին կիսամյակ և 2028թ. 2-րդ կիսամյակից

45%

5%

 

  1. Պարգևատրման հավելյալ ֆոնդի չափը յուրաքանչյուր տարի չի կարող գերազանցել հարկադիր կատարման ծառայության առաջիկա բյուջետային տարվա համար հաշվարկային հիմք ընդունված հաստիքային ցուցակով հիմնական աշխատավարձի վճարման համար նախատեսված ամսական գումարի տասներկուապատիկի 30 տոկոսը:
  • Discussed

    26.11.2024 - 11.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Justice, Financial, Compulsory enforcement of judicial acts, Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 771

Print

Related documents / links