ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը գյուղական բնակավայրերում կարող են հաշվարկվել 0.3, 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, քաղաքային բնակավայրերում՝ 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի։ Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագծի հավելվածի 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին ենթակետում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար առաջարկվում է կիրառել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված շինությունների տարածագնահատման գոտիականությանը համապատասխան «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» պարբերությունում սահմանված գործակիցները։ Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագծի հավելվածի 10-րդ, 11-րդ կետերում, 12-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերում, 14-րդ, 15-րդ, 16-րդ կետերում և 19-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար առաջարկվում է կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 0.5 գործակիցը։ Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագծի հավելվածի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 19-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար առաջարկվում է կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 0.75 գործակիցը։
Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները․
Գոտի |
Գոտիականության գործակից |
1-4 |
5.0 |
5-8 |
4.0 |
9-12 |
3.0 |
13-16 |
2.0 |
17-20 |
1.0 |
Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրը գտնվում է 8-9-րդ գոտիներում, Ձորաղբյուր բնակավայրը՝ 10-11-րդ գոտիներում և Զովք բնակավայրը՝ 14-րդ գոտում։
-
Duration
21.11.2024 12.12.2024 -
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Jrvej Municipality of Kotayk Marz
Public discussion
12.12.2024 15:00
Jrvezh, Melkonyan str. 76
Views 206
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.