Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը գյուղական բնակավայրերում կարող են հաշվարկվել 0.3, 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, քաղաքային բնակավայրերում՝ 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի։ Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագծի հավելվածի 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին ենթակետում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար առաջարկվում է  կիրառել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված շինությունների տարածագնահատման գոտիականությանը համապատասխան «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» պարբերությունում սահմանված գործակիցները։ Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագծի հավելվածի 10-րդ, 11-րդ կետերում, 12-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերում, 14-րդ, 15-րդ, 16-րդ կետերում և 19-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար առաջարկվում է կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 0.5 գործակիցը։  Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագծի հավելվածի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 19-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար առաջարկվում է կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 0.75 գործակիցը։
Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները․

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

13-16

2.0

17-20

1.0

Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրը գտնվում է 8-9-րդ գոտիներում, Ձորաղբյուր բնակավայրը՝ 10-11-րդ գոտիներում և Զովք բնակավայրը՝ 14-րդ գոտում։ 

  • Продолжительность

    21.11.2024 12.12.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Джрвеж

Общественное обсуждение

12.12.2024 15:00

Джрвеж, ул. Мелконяна. 76

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 130

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .