Add to favourites

Under development

<<Տնտեսական օբյեկտները, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները հաստատելու մասին>>

   ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

——————— 2024 թվականի N ——— Ն

 

Տնտեսական օբյեկտները, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանٳթյան մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 5-րդ հոդվածի  1-ին մասի 6)-րդ ենթակետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. Հաստատել տնտեսական օբյեկտները, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուր կամ աղբյուրների խումբ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները մշակվում են լավագույն հասանելի տեխնոլոգիաների ցուցանիշների հիման վրա։
  3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամյա ժամկետում հաստատել սույն որոշման 2-րդ կետում նշված ոլորտների և ենթաոլորտների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների համապատասխան տեխնիկական նորմատիվները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 3-րդ կետում նշված լավագույն հասանելի տեխնոլոգիաների համապատասխան տեխնիկական նորմատիվները հաստատվելուց հետո։
  • Discussed

    20.11.2024 - 05.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 642

Print

Related documents / links