Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 

2024 թվականի _______________                             N -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն կարգով կարգավորվում է «Անպտղության հաղթահարման» բյուժետային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև վերարտադրողականության ոլորտում հետազոտությունների, բուժման և օժանդակ սերմնավորման ծավալները, շահառուներին ներկայացվող պահանջները, ընթացակարգերը և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունները:».

2) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, բժշկական օգնության և սպասարկման, հետազոտությունների, բուժման և օժանդակ սերմնավորման ծավալներն են՝

1) անպտղության պատճառագիտության ախտորոշում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով, և բուժում.

2) մինչև օժանդակ սերմնավորումն ու արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով.

3) օժանդակ սերմնավորման կիրառում ամուսնու կամ դոնորական սերմով՝ սերմնավորման փորձեր առավելագույնը 6 դաշտանային ցիկլի ընթացքում.

4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ սաղմերի ստացման դեպքում 2 կրիոտոպի սառեցում` մինչև 6 ամիս պահպանմամբ.

5) ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրում արգանդի խոռոչ:».

3) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «4. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում փոխհատուցվում են միայն արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի հետևյալ ծավալները` մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները (առաջին փորձի ժամանակ կատարված հետազոտությունների վաղեմության ժամկետը լրանալու դեպքում), արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ձվարանների ձվազատման խթանման փուլը և «լյուտեինային փուլին» աջակցումը կամ ձվաբջիջների արտածծումը, բեղմնավորումը, սաղմերի սառեցումը, արգանդի խոռոչ տեղափոխումը, ինչպես նաև ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրումը արգանդի խոռոչ: Ընդ որում, սույն կետը վերաբերում է նաև մինչև շահառուի կարգավիճակի ձեռքբերումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտամարմնային բեղմնավորման մեկ փորձ կատարած անձանց:».

4) 5-րդ կետում «պատճառագիտության հետազոտում և բուժում, հետազոտություններ` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից առաջ, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում» բառերը փոխարինել «պատճառագիտության հետազոտում և բուժում, հետազոտություններ` օժանդակ սերմնավորումից կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից առաջ, օժանդակ սերմնավորում, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում» բառերով.

5) 6-րդ կետում «բժշկական օգնությունը և սպասարկումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օժանդակ սերմնավորումը» բառերը.

6) 6-րդ կետից հետո լրացնել նոր` 6.1-ին և 6.2-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Այն դեպքում, եթե սույն որոշմամբ սահմանված շահառուն ունի դոնորական ձվաբջջի կարիք և տվյալ դեպքի շրջանակներում իր ձվարանների խթանումը չի իրականացվել, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կարող է իրականացվել ձվաբջջի դոնորի ձվարանների խթանումը:

6.2. Սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված դեպքերում ստացված և շահառուի կողմից չօգտագործված դոնորական ձվաբջիջները պահպանվում են բժշկական կազմակերպությունում և կարող են տրամադրվել այլ շահառուի միայն անհատույց, փոխհատուցման ներկայացնելով 2 կրիոտոպի 6 ամսվա սառեցման արժեքը: Ընդ որում բժշկական կազմակերպության կողմից վերահսկվում է դոնորից ստացված և շահառուի կողմից չօգտագործված դոնորական ձվաբջիջների հաշվառման, պահպանման, անհատույց տրամադրման և փաստաթղթավորման գործընթացը:».

7) 8-րդ կետում «հետազոտման և բուժման» բառերը փոխարինել «հետազոտումը և բուժումը, օժանդակ սերմնավորումը» բառերով.

8) 11.1-ին կետում`

ա. «Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալներից» բառերը փոխարինել «Սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծավալներից» բառերով.

բ. «ծնողները» բառից հետո հանել «, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով» բառերը.

9) 3-րդ գլխի վերնագրում, 12-րդ և 22-րդ կետերում, «հետազոտման ու բուժման» բառերը փոխարինել «հետազոտման, բուժման, օժանդակ սերմնավորման» բառերով.

10) 14-րդ կետում «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումների» բառերը փոխարինել «Օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումների» բառերով.

11) 27-րդ կետում «3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ կետերով» բառերով.

12) 28–րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

13) 29-րդ կետում`

ա. 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ և 13-րդ կետերով սահմանված օժանդակ սերմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հակացուցումներ.».

բ. 3-րդ ենթակետում «արհեստական» բառը փոխարինել «արտամարմնային» բառով.

14) Ձև N 1-ի 1-ին կետի 2-րդ ենթակետը «2) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում (մինչ արհեստական սերմնավորումը/արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ, արհեստական սերմնավորում, արտամարմնային բեղմնավորում` ընդգծել/նշել):

(Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տարատեսակները նշվում են, եթե անպտուղ զույգը նախապես հետազոտված է և առկա է ռեպրոդուկտոլոգի մասնագիտական եզրակացությունը` ցուցված մեթոդի վերաբերյալ/կցվում է դիմումին):»   վերտառությամբ շարադրել նոր խմբագրությամբ.

«2) մինչ օժանդակ սերմնավորումը/արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ, օժանդակ սերմնավորում, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում` ընդգծել/նշել:

(Նշումներ կատարվում են, եթե անպտուղ զույգը նախապես հետազոտված է և առկա է ռեպրոդուկտոլոգի մասնագիտական եզրակացությունը` ցուցված մեթոդի վերաբերյալ/կցվում է դիմումին):».

15) Ձև N 2-ը և Ձև N 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի.

16) Ձև N 3-ի և Ձև N 7-ի վերնագրերում «ՄԻՆՉ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» բառերը փոխարինել «ՄԻՆՉ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» բառերով.

17) Ձև N 3-ում`

ա. 1-ին կետի 2-րդ ենթակետում «արհեստական» բառը փոխարինել «օժանդակ» բառով.

բ. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) օժանդակ սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով (նշել/ընդգծել).».

18) Ձև N 4-ում`

ա. վերնագրում «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից առաջ լրացնել «ՕԺԱՆԴԱԿ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ» բառերը.

բ. աղյուսակի 1-ին սյունակում «արհեստական» բառը փոխարինել «օժանդակ» բառով.

     19) Ձև N 5-ի «1) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում (մինչ արհեստական սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ, արհեստական սերմնավորում, ընդգծել/նշել):» վերտառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) մինչ օժանդակ սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ, օժանդակ սերմնավորում (ընդգծել/նշել):».

  1. Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«ԿԱՐԳ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ».

2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով (պետական պատվերի շրջանակներում) օժանդակ սերմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով բժշկական կազմակերպությունների կողմից շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման ընթացակարգերը:».

3) 2-րդ կետում «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ» բառերը փոխարինել «Օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ» բառերով.

4) 5-րդ կետում «արհեստական սերմնավորում կամ բեղմնավորման» բառերը փոխարինել «օժանդակ սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման» բառերով.

5) Ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Duration

    19.11.2024 04.12.2024
  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 226

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.