ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի _______________ N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի «Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող և հայկական ծագում ունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգին կամ կնոջը սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1003-Ն որոշման.
1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը, դրանց անհատույց տրամադրման, պահպանման, ոչնչացման կարգն ու պայմանները սահմանելու մասին».
2) նախաբանում «14.1-ին հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 6-րդ մասը» բառերով.
3) 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, պահպանման, ոչնչացման կարգն ու պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի:».
4) N 2 հավելվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, պահպանման, ոչնչացման կարգն ու պայմանները».
5) N 2 հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Սույն հավելվածով կարգավորվում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրված բուժօգնության ավարտից հետո արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը կամ ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը անհատույց տրամադրման, պահպանման, ոչնչացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:».
6) N 2 հավելվածի 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն որոշման N 1 հավելվածով հաստատված գրավոր համաձայնության ձևի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետով կամ 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տարբերակը ընտրելու դեպքում նոտարական վավերացում չի պահանջվում:».
7) N 2 հավելվածի 15-րդ կետից հետո լրացնել նոր 16-րդ և 17-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.
«16. Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված սաղմերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշմամբ սահմանված կարգով:
17. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով նախատեսված դեպքերում սաղմի ոչնչացման հիմքերը առաջանալուց հետո ոչ շուտ քան 5 աշխատանքային օրվա և ոչ ուշ քան մեկ ամսվա ընթացքում սաղմերը ենթակա են ոչնչացման կազմակերպության կողմից: Սաղմի ոչնչացման (թափոնման) փաստը գրանցվում է բժշկական փաստաթղթերում, գրավոր հավաստվում` քաղաքացու կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգի դեպքում` ամուսնական զույքի կամ նրանց լիազորված ներկայացուցչի կողմից, իսկ նշված անձանց անհնարինության դեպքում` կազմակերպության բուժանձակազմի կողմից կազմված արձանագրությամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Duration
18.11.2024 03.12.2024 -
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 320
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.