«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- ---------- 2024 թվականի №-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի №169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
- Կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) ամրակցված, շարժական արբանյակային կապի երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար, եթե տվյալ բաժանորդային կայանների (տերմինալների) միջոցով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձն ունի Հանձնաժողովի կողմից տրամադրված՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն,».
- Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Բացառությամբ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար Թույլտվության՝ առաջնային հիմունքներով Թույլտվության գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է 10 տարի, երկրորդային հիմունքներով Թույլտվության գործողության առավելագույն ժամկետը՝ 4 տարի: Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար Թույլտվության գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է 3 տարի։ Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով տրամադրվող Թույլտվության գործողությունը չի կարող գերազանցել ցանցի լիցենզիայի գործողության ժամկետը:».
- Կարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետում և 18-րդ կետում «N1-N4» բառերը փոխարինել «N1-N5» բառերով.
- Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-20.4-րդ կետերով.
«20.1. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար Թույլտվություն ստանալու Հայտի դեպքում՝ Հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն այն ներկայացնում է ազգային անվտանգության ոլորտի լիազոր մարմնին (այսուհետ՝ Լիազոր մարմին)՝ ազգային անվտանգության շահերին վնասելու տեսանկյունից դիրքորոշում ստանալու, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում ռադիոհաճախականությունների օգտագործման պայմաններում լրացուցիչ պայմաններ ամրագրելու նպատակով։
20.2. Լիազոր մարմինը, սույն կարգի 20.1-րդ կետի համաձայն ներկայացված Հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ դիրքորոշումն ուղարկում է Հանձնաժողով։ Լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված սույն կետով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել ևս տասն աշխատանքային օրով՝ այդ մասին տեղեկացնելով Հանձնաժողովին։
20.3. Հայտի քննարկման գործընթացի շրջանակում ազգային անվտանգության շահերից ելնելով՝ Հայտատուից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր): Հանձնաժողովը, սույն ենթակետում նշված լրացուցիչ տեղեկությունների (փաստաթղթեր) ներկայացման անհրաժեշտության վերաբերյալ գրությամբ տեղեկացվելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին և վերջինիս կողմից նշված տեղեկություններն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լիազոր մարմնին։ Սույն կետում նշված ժամանակահատվածը չի ներառվում սույն կարգի 20.2-րդ կետում սահմանված ժամկետում:
20.4 Լիազոր մարմնի դիրքորոշումը սույն կարգի 20.2-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում այն համարվում է դրական։»։
- Կարգի 25-րդ կետում «ինչպես նաև սույն կարգի 20-րդ կետով նախատեսված համակարգման աշխատանքների համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 24-րդ կետում սահմանված ժամկետում։» բառերը փոխարինել «ինչպես նաև սույն կարգի 20-րդ կետով նախատեսված համակարգման աշխատանքների կամ 20.1-20.4-րդ կետերով նշված գործընթացի համար նախատեսված ժամանակահատվածը չի ներառվում սույն կարգի 24-րդ կետում սահմանված ժամկետում։» բառերով.
- Կարգի 27-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 7-րդ ենթակետով.
«7) Լիազոր մարմնի դիրքրոշման համաձայն՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար Թույլտվության տրամադրումը հակասում է ազգային անվտանգության շահերին։».
- Կարգը լրացնել N5 Հավելվածով՝ համաձայն հավելվածի։
- Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող արբանյակային կապի գլոբալ համակարգերի շարժական երկրային բաժանորդային կայանները (տերմինալները) կարող են օգտագործվել առանց տվյալ բաժանորդային կայանների (տերմինալների) միջոցով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձին Հանձնաժողովի կողմից տրամադրված՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար Թույլտվության առկայության, սակայն ոչ ավելի քան մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ս. ԱՂԻՆՅԱՆ
ք. Երևան
-- ------------- 2024թ.
-
Duration
13.11.2024 29.11.2024 -
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 336
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.