ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11֊Ի N 53֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11֊Ի N 53֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պետական գաղտնիքի մասին» օրենքի 10֊րդ հոդվածի 1֊ին մասի համաձայն՝ տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին են դասվում ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելության։ Օրենքի 8֊րդ հոդվածով սահմանվում է, թե որ բնագավառի որ տեղեկություններն են դասվում պետական գաղտնիքի շարքին։ Օրենքի 10֊րդ հոդվածի 2֊րդ մասի համաձայն՝ տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով Կառավարությունը հաստատում է ՀՀ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ ըստ գերատեսչական պատկանելության։ Օրենքի 7֊րդ հոդվածի 4֊րդ մասի 1֊ին կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարները հաստատում են իրենց կողմից տնօրինվող գաղտագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը։ ՀՀ կառավարության 11․01․2024 թվականի թիվ 53֊Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է ըստ գերատեսչական պատակնելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը։ Միաժամանակ սույն որոշման 2֊րդ կետով սահմանվել է, որ հաստատված ցանկում նշված մարմինների՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորություն ունենալը ենթադրում է հաստատել գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն ունեցող անձանց թույլատրել ծանոթանալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, գաղտնի տեղեկությունները փոխանցել այլ պետական և տեղեական ինքնակառավարման մարմիններին, կազմալերպություններին և այլն։
Սույն նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով, որ Որոշմամբ հաստատված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված մարմինների ցանկի որոշ կետերում Արտաքին հետախուզության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) նշված չէ, ինչը գործնականում կարող է խնդիրներ առաջացնել համապատասխան տեղեկությունները գաղտնագրելու գործընթացում և խոչընդոտել Ծառայության բնականոն գործունեությանը։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Ծառայությունը կներառվի պետական գաղտնիքի շարքին դասվող համապատասխան տեղեկությունները տնօրինող մարմինների ցանկի այն կետերում, որտեղ Ծառայության անվանումը բացակայում է, ինչն էլ կապահովի Ծառայության կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի ամբողջական հաստատումը։
Նախագծի ընդունման արդյունքում ընդլայնված գերատեսչական ցանկերի ամբողջական հաստատումը հնարավորություն կտա տեղեկությունները գաղտնագրել որոշման պահանջներին համապատասխան, ինչը համահունչ է նաև օրենքի 11֊րդ հոդվածով սահմանված սկզբունքներից գաղտնագրման հիմնավորվածությանը, ինչը նշանակում է յուրաքանչյուր տեղեկության համապատասխանություն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին՝ ելնելով ՀՀ ազգային անվտանգության ապահովման շահերից։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական որևէ փաստաթղթի հետ կապ չունի։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չկա։
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Duration
07.11.2024 22.11.2024 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Foreign Intelligence Service
Views 372
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.