Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11֊Ի N 53֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--- 2024 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11֊Ի N 53֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33֊րդ հոդվածի 3֊րդ մասը և 34֊րդ հոդվածի 1֊ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11֊ի «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 53-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․

1) որոշման հավելվածում՝

ա․ 6֊7֊րդ, 36֊րդ, 44֊47֊րդ կետերում «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» բառերից հետո լրացնել «ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն» բառերը,

բ․ 13֊րդ կետում «ՀՀ պաշտպանության նախարարություն» բառերից հետո լրացնել «ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն» բառերը,

գ․ 23֊րդ կետում «ՀՀ պետական պահպանության ծառայություն» բառերից հետո լրացնել «ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն» բառերը,

դ․ 28֊րդ կետում «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բառերից հետո լրացնել «ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն» բառերը,

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ


2024 թ. նոյեմբեր --
Երևան

 

  • Discussed

    07.11.2024 - 22.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Foreign Intelligence Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1144

Print

Related documents / links