Կարեն Քեռյան
19.11.2024
Նախագծի 2․3․4 կետով նշվում է որ 2027թ․-ին կսահմանվի միջազգային չափանիշներին համապատասխան դոկտորի (PhD) որակավորման աստիճանին ներկայացված նոր պահանջները և աստիճնաշնորհման ընթացակարգը։ Այս փոփոխությունները նախատեսող նախագիծն արդեն դրվել էր այս հարթակում քննարկման դեռ 2022թ․-ին։ https://www.e-draft.am/projects/5110 կարելի է տեսնել առաջարկվող նախագիծը, որում առկա են բազմաթիվ փոփոխություններ, նշեմ մի քանիսը․ 1․Արտերկրից համաղեկավար ունենալու հնարավորություն է տալիս 2․ Մրցունակ երիտասարդների համար ատենախոսության ղեկավարման հնարավորություն (այժմ 30 հոդված է հարկավոր թեկնածուին ղեկվարման համար, իսկ նախագծով հնարավոր կլիներ 7 հոդվածի առկայության դեպքում, եթե դրանք տպագրված են Web of Science Scopus շտեմարաններից մեկում ընդգրկված գիտական ամսագրում) 3․ Մասնագիտական խորհուրդներում ևս մրցունակ երիտասարդներին ներգրավելու հնարավորություն ընձեռում՝ շեշտը դնելով տպագրված հոդվածների որակի վրա, այլ ոչ թե քանակի։ 4․ Թեկնածուական պաշտպանելիս ևս հոդվածների վրա պայմանում շեշտը դրված է որակի վրա, այլ ոչ թե քանակի, ինչպես մինչ այժմ է։ 2022թ․-ին առաջարկված նախագիծը քննարկվել էր գիտական համայնքի շատ լայն շերտերի հետ՝ ռեկտորների, ԳԱԱ ինստիտուտների տնօրենների, մասնագիտական խորհուրդների նախագահների և անդամների, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդում։ Այդ քննարկումների և ստացված 50-ից ավել առաջարկների հիման վրա վերամշակված նախագիծն արդեն մոտ 2 տարի է առկա է։ Վերամշակված տարբերակը կարող եմ տրամադրել (եթե ինչ-ինչ պատճառով կորել է)։ Առաջակում եմ ևս 3 տարի չսպասել այդ փոփոխություններն անելու համար։
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.