Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ի N 351-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

         «__» _________ 2024 թվականի  N _____ - Լ             

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 16-ի N 351-Լ  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N351-Լ որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝  համաձայն հավելվածի:

 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՎԱՐՉԱՊԵՏ                                                            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                     

 

  • Обсуждалось

    07.11.2024 - 23.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 493

Принт

Предложения

Կարեն Քեռյան

19.11.2024

Նախագծի 2․3․4 կետով նշվում է որ 2027թ․-ին կսահմանվի միջազգային չափանիշներին համապատասխան դոկտորի (PhD) որակավորման աստիճանին ներկայացված նոր պահանջները և աստիճնաշնորհման ընթացակարգը։ Այս փոփոխությունները նախատեսող նախագիծն արդեն դրվել էր այս հարթակում քննարկման դեռ 2022թ․-ին։ https://www.e-draft.am/projects/5110 կարելի է տեսնել առաջարկվող նախագիծը, որում առկա են բազմաթիվ փոփոխություններ, նշեմ մի քանիսը․ 1․Արտերկրից համաղեկավար ունենալու հնարավորություն է տալիս 2․ Մրցունակ երիտասարդների համար ատենախոսության ղեկավարման հնարավորություն (այժմ 30 հոդված է հարկավոր թեկնածուին ղեկվարման համար, իսկ նախագծով հնարավոր կլիներ 7 հոդվածի առկայության դեպքում, եթե դրանք տպագրված են Web of Science Scopus շտեմարաններից մեկում ընդգրկված գիտական ամսագրում) 3․ Մասնագիտական խորհուրդներում ևս մրցունակ երիտասարդներին ներգրավելու հնարավորություն ընձեռում՝ շեշտը դնելով տպագրված հոդվածների որակի վրա, այլ ոչ թե քանակի։ 4․ Թեկնածուական պաշտպանելիս ևս հոդվածների վրա պայմանում շեշտը դրված է որակի վրա, այլ ոչ թե քանակի, ինչպես մինչ այժմ է։ 2022թ․-ին առաջարկված նախագիծը քննարկվել էր գիտական համայնքի շատ լայն շերտերի հետ՝ ռեկտորների, ԳԱԱ ինստիտուտների տնօրենների, մասնագիտական խորհուրդների նախագահների և անդամների, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդում։ Այդ քննարկումների և ստացված 50-ից ավել առաջարկների հիման վրա վերամշակված նախագիծն արդեն մոտ 2 տարի է առկա է։ Վերամշակված տարբերակը կարող եմ տրամադրել (եթե ինչ-ինչ պատճառով կորել է)։ Առաջակում եմ ևս 3 տարի չսպասել այդ փոփոխություններն անելու համար։

Узнать больше