Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___________ 2024 թվականի                N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 12 հավելվածի 1.18-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

2) N 12 հավելվածի 1.39-րդ կետի 5-րդ ենթակետում «Բժշկական կշեռք» բառերը փոխարինել «Կշեռք» բառով,

3) N 13 հավելվածի 34.4-րդ կետում «Տորսիոն կշեռք» բառերը փոխարինել «էլեկտրոնային կշեռք» բառերով, «Լաբորատոր և բժշկական պահարաններ» բառերը՝ «Լաբորատոր պահարաններ» բառերով,

4) N 13 հավելվածի 38-րդ կետի 1-3-րդ, 39-րդ կետի 4-րդ և 11-րդ, 93-րդ կետի 3-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

5) N 13 հավելվածի 101-րդ` «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնում վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ` հետևյալ բովանդակությամբ.

«• Մարզային հիվանդանոցներում մեծահասակների ընդհանուր պրոֆիլի վրաբուժական և մանկական ընդհանուր պրոֆիլի վիրաբուժական բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծերի և մանկական: Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծերի և մանկական:

  • Մարզային հիվանդանոցներում մեծահասակների ընդհանուր պրոֆիլի թերապևտիկ և մանկաբուժական ընդհանուր պրոֆիլի բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծերի և մանկական: Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծերի և մանկական:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Duration

    06.11.2024 21.11.2024
  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 583

Print

Related documents / links

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.