ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2024 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 12 հավելվածի 1.18-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
2) N 12 հավելվածի 1.39-րդ կետի 5-րդ ենթակետում «Բժշկական կշեռք» բառերը փոխարինել «Կշեռք» բառով,
3) N 13 հավելվածի 34.4-րդ կետում «Տորսիոն կշեռք» բառերը փոխարինել «էլեկտրոնային կշեռք» բառերով, «Լաբորատոր և բժշկական պահարաններ» բառերը՝ «Լաբորատոր պահարաններ» բառերով,
4) N 13 հավելվածի 38-րդ կետի 1-3-րդ, 39-րդ կետի 4-րդ և 11-րդ, 93-րդ կետի 3-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
5) N 13 հավելվածի 101-րդ` «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնում վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ` հետևյալ բովանդակությամբ.
«• Մարզային հիվանդանոցներում մեծահասակների ընդհանուր պրոֆիլի վրաբուժական և մանկական ընդհանուր պրոֆիլի վիրաբուժական բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծերի և մանկական: Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծերի և մանկական:
- Մարզային հիվանդանոցներում մեծահասակների ընդհանուր պրոֆիլի թերապևտիկ և մանկաբուժական ընդհանուր պրոֆիլի բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծերի և մանկական: Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծերի և մանկական:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
06.11.2024 21.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 588
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: