Add to favourites

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) «Հասարակական կարգի դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ» վերտառությամբ 13-րդ գլուխը լրացնել նոր 172.4-րդ հոդվածով՝

 «172.4. Անհանդուրժողականություն կամ խտրականություն հարուցելը

  1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ հրապարակային որևէ հասարակական վարքագիծ՝ որը հարուցում է անհանդուրժողականություն կամ խտրականություն՝ պայմանավորված ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկից  մինչև հարյուրապատիկի չափով:»։

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) սույն օրենսգրքի 172.4-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ ֆիզիկական անձանց հայցադիմումով։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում։

                                                                                  

  • Discussed

    31.10.2024 - 15.11.2024

  • Type

    Law

  • Area

    Justice, European Court of Human Rights, Constitutional and administrative legislation, Administrative Offenses, Information technologies

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 778

Print