«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) «Հասարակական կարգի դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ» վերտառությամբ 13-րդ գլուխը լրացնել նոր 172.4-րդ հոդվածով՝
«172.4. Անհանդուրժողականություն կամ խտրականություն հարուցելը
- Անձի կամ անձանց խմբի նկատմամբ հրապարակային որևէ հասարակական վարքագիծ՝ որը հարուցում է անհանդուրժողականություն կամ խտրականություն՝ պայմանավորված ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում՝
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»։
Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) սույն օրենսգրքի 172.4-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ ֆիզիկական անձանց հայցադիմումով։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում։
-
Քննարկվել է
31.10.2024 - 15.11.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Վարչական իրավախախտում, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 776
Տպել