Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30֊Ի N 550֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30֊Ի N 550֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ Արտաքին հետախուզության ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաև Ազգային անվտանգության, զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար Ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները։ Միաժամանակ 17֊րդ հոդվածի 3֊րդ մասով սահմանվում է, որ նշված պետական մարմինների և Ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը։ Հաշվի առնելով օրենքի նշված պահանջը և ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30֊ի թիվ 550֊Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված պաշտոնների ցանկում Ծառայության պաշտոնները ևս ներառելու անհրաժեշտությունը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30֊ի N 550֊Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է սահմանել որոշման Հավելվածում նշված մարմինների և Ծառայության պաշտոնների համապատասխանությունը, որի արդյունքում կապահովվի Օրենքի 17֊րդ հոդվածի 3֊րդ մասի պահանջի իրացումը և Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում դրանք համալրել նաև նշված մարմիններում և պաշտոններում աշխատող կամ նախկինում ծառայած կամ աշխատած սուբյեկտային կազմի շրջանակից, որոնք բավարարում են Ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական որևէ փաստաթղթի հետ կապ չունի։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չկա։

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Discussed

    31.10.2024 - 15.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Security, Public service

  • Ministry

    Foreign Intelligence Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 583

Print