Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30֊Ի N 550֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--- 2024 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30֊Ի N 550֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքի 17֊րդ հոդվածի 3֊րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33֊րդ հոդվածը և 34֊րդ հոդվածի 1֊ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30֊ի «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, քննչական կոմիտեում ծառայության, դատախազության, էկոպարեկային ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 550-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները․

1) վերնագիրը, հավելվածի վերնագիրը «ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «, ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով, իսկ 1֊ին կետը «էկոպարեկային ծառայության» բառերից հետո լրացնել «,արտաքին հետախուզության ծառայության» բառերով․

2) որոշման նախաբանը ««Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10֊րդ հոդվածի 3֊րդ մասի» բառերից հետո լրացնել «,«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 17֊րդ հոդվածի 3֊րդ մասի» բառերով․

3) Հավելվածը 10֊րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11֊րդ սյունակով․

 

«

Արտաքին հետախուզության ծառայության պաշտոններ

11

֊

գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

վարչության
պետ և նրան հավասարեցված պաշտոններ

վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ, առանձին բաժինների պետեր

բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

֊

֊

֊

բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

֊

֊

Արտաքին հետախուզության ծառայության գլխավոր ծառայողներ

Արտաքին հետախուզության ծառայության ավագ ծառայողներ

֊

Արտաքին հետախուզության ծառայության կրտսեր ծառայողներ

»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2024 թ. հոկտեմբեր -
Երևան

 

 

  • Discussed

    31.10.2024 - 15.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Security, Public service

  • Ministry

    Foreign Intelligence Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 406

Print