Add to favourites

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.                        

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայամանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության պատշաճ իրականացումը և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին․ II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում առկա հանձնառությունները ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր

Նախագծերի ընդունումը ուղղակիորեն չի բխում  ռազմավարական փաստաթղթերից, սակայն իրականացվող փոփոխությունները նպաստելու են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը» հաստատելու մասին Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման (այսուհետ՝ Կառավարության ծրագիր) հավելված 1-ի 17-րդ գործողությամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1332-Ն որոշման  (Հակակոռուպցիոն ռազմավարություն) հավելված 2-ի 9-րդ միջոցառմամբ ամրագրված բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության պատշաճ իրականացման ապահովմանը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-161-Ն օրենքների (այսուհետ միասին՝ Օրենքներ) անցումային դրույթների համաձայն՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն պետք է անցնեն․

  • վերաքննիչ վարչական դատարանի և վարչական դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի այն դատավորները, որոնք մինչև վերոնշյալ սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն չեն անցել.
  • այն դատախազների 20 տոկոսը, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատախազի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել (ընդ որում, նախատեսվել է, որ առաջին հերթին բարեվարքության ստուգում պետք է անցնեն մարզերի դատախազները).
  • քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 20 տոկոսը:

Օրենքներով (ուժի մեջ են մտել 2024 թվականի օգոստոսի 5-ին), ի թիվս վերոնշյալ փոփոխությունների, նախատեսվել է նաև քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելուն հավակնող անձանց թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն իրականացնելու պահանջ, ինչի հետևանքով գրեթե քառապատկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ուսումնասիրությանն ուղղված աշխատանքների ծավալը, որոնց իրականացումը Հանձնաժողովի առկա ռեսուրսների պարագայում կրում է ռիսկային բնույթ:

Բացի այդ, Օրենքների ընդունումից հետո սույն թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին․ II փուլ» ֆինանսավորման համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաստաթուղթը, որով, մասնավորապես, մեկ տարվա ընթացքում (2024 թվական) բարեվարքության ստուգում անցնելու ենթակա ինչպես դատախազների, այնպես էլ քննիչների տոկոսի ակնկալվող ցուցանիշը 10-ից հասցվել է 14 տոկոսի։ Այս առումով, դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առնչությամբ նշված տոկոսն ապահովելու պահանջն իրատեսական է: Մինչդեռ, ի տարբերություն Դատախազության՝ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելուն հավակնող անձանց բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտը ներդրվել է օրենքով, ուստի Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից որևէ մեկը բարեվարքության ուսումնասիրություն չի անցել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել 2024 թվականին նախատեսված դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության ուսումնասիրությունները տարաժամկետել մեկ տարով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն փոփոխել  Օրենքների անցումայի դրույթներով սահմանված բարեվարքության ուսումնասիրությունների իրականացման ժամկետները։ Մասնավորապես․

  • այն դատավորներն, որոնք մինչև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են  2025 թվականին։
  • այն դատախազները, որոնք մինչև «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն ուժի մեջ մտնելը  դատախազի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են  2025 թվականին։
  • 2024 թվականին բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 14 տոկոսը։

 

       5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունումը չի հանգեցնելու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ֆինանսական միջոցների ավելացումների կամ նվազեցումների:

 

  1. Ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդունմամբ մեկ տարով կտարաժամկետվի դատավորների, դատախազների բարեվարքության ուսումնասիրությունների իրականացումը։ 2024 թվականին բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն կանցնեն քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 14 տոկոսը, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն կտա լիարժեք կատարել ՀՀ կողմից ստանձնած և այս տարվա համար նախատեսված միջազգային իրավական պարտավորությունները։

  • Discussed

    31.10.2024 - 16.11.2024

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 515

Print