«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
2 - Agree
-
1 - Disagree
Նախագծով առաջարկվում է փոփոխել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-161-Ն օրենքների անցումայի դրույթներով սահմանված բարեվարքության ուսումնասիրությունների իրականացման ժամկետները։ Մասնավորապես․
- այն դատավորներն, որոնք մինչև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են 2025 թվականին։
- այն դատախազները, որոնք մինչև «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն ուժի մեջ մտնելը դատախազի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են 2025 թվականին։
- 2024 թվականին բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 14 տոկոսը։
-
Discussed
31.10.2024 - 16.11.2024
-
Type
Law
-
Area
Justice, Fight against corruption
-
Ministry
Ministry of Justice
Views 655
Print