Add to favourites
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Agree
-
4 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 09:36:39 | 3. Նախագծի 2-րդ հոդվածում շարադրված՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին: Այսպես, լիազոր մարմինը վերը նշված դրույթի շարադրանքը վերցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասից, համաձայն որի, համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը: ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 5-րդ մասում հստակ ամրագրված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով, իսկ 6-րդ հոդվածի 1-ին մասում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Գրեթե նույնական շարադրանք ունի նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որի 3-րդ և 5-րդ մասերի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, տեղական ինքնակառավարման մասին օրենքով և այլ օրենքներով: Համայնքի ավագանու որոշումը ենթաօրենսդրական իրավական ակտ է, որի սահմանումը տրված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, համաձայն որի, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է: Մեջբերվածից հետևում է, որ ենթաօրենսդրական իրավական ակտ համարվող ավագանու որոշմամբ տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություններ չեն կարող տրվել: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, հետևաբար նախագծի նշված դրույթը պետք է շարադրել՝ պահպանելով ՀՀ Սահմանադրությանը չհակասելու պահանջը: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասից (զուգահեռ ցանկալի է նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասից) հանել «և համապատասխան ավագանու որոշումներով» բառերը: | Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան փոփոխություն։ | |
2 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 09:43:37 | 4. Նախագծի 22-րդ հոդվածում շարադրված Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համայնքային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական մարմիններում կամ համայնքապետարաններում (համայնքների աշխատակազմերում), որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:» Նախագծով բերված շարադրանքը (չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն տեղական ինքնակառավարման մարմիններում) հանդիպում է շատ իրավական ակտերում, ինչը ունի շտկման անհրաժեշտություն և պայմանավորված է հիմնականում նրանով, որ անտեսվում են շատ դեպքերում պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների էական տարբերությունները, այն է՝ առաջին դեպքում մարմինը աշխատակազմն է (մարմին՝ մարզպետի աշխատակազմ, նախարարություն, մարմնի ղեկավար՝ մարզպետ, նախարար), իսկ երկրորդի դեպքում համայնքի ղեկավարն ու ավագանին (անձինք): Հետևաբար, քանի որ տեղական ինքնակառավարման մարմիններն անձինքն են, ապա նրանցում աշխատել հնարավոր չէ. հնարավոր է աշխատել որպես տեղական ինքնակառավարման մարմին կամ աշխատել համայնքապետարանում (համայնքի աշխատակազմում): | ||
3 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 09:56:20 | Նախագծի 2-րդ հոդվածում շարադրված՝ Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել Օրենքի 11-րդ հոդվածին, համաձայն որի, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները: | ||
4 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 09:57:52 | Նախագծի 7-րդ հոդվածում շարադրված՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1.2. մասում «է ներկայացնում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ներկայացնելով» բառով՝ հստակեցնելով և հասկանալի դարձնելով շարադրված դրույթը: | Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան փոփոխություն։ | |
5 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 09:58:38 | Հետագա հակասություններից և իրավական բախումներից խուսափելու նպատակով նախագծում և Օրենքի չփոփոխվող հոդվածներում տարբեր հոլովաձևերով և տարբեր թվերով հանդիպող «համայնքապետարանի աշխատակազմ» բառերը փոխարինել «համայնքի աշխատակազմ» բառերով՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի շրջանառվող նախագիծը ևս շարադրված է՝ ՀՀ Սահմանադրության նշված դրույթին համապատասխանեցված տերմինաբանությամբ: | Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան փոփոխություն։ | |
6 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 09:59:53 | Նախագծի 10-րդ հոդվածում շարադրված՝ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետի՝ «մեկը՝ գիտական և ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ:» դրույթը կիրառման ընթացքում առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, քանի որ առնվազն մի շարք մասնագիտական պաշտոնների համալրման նպատակով հայտարարված մրցույթներում ընդգրկելու նպատակով չեն գտնվելու գիտական և ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ: Հետևաբար առաջարկում ենք խմբագրել դրույթը՝ շարադրելով հետևյալ կերպ «մեկը՝ գիտական և ուսումնական հաստատության ներկայացուցիչ:», ինչպես նաև ենթաօրենսդրական համապատասխան իրավական ակտում հստակեցնել գիտական և ուսումնական հաստատություններից ներկայացուցիչների ներգրավման ընթացակարգը: | ||
7 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 10:05:26 | Նախագծի 11-րդ հոդվածում շարադրված՝ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետը («Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:») հանել, քանի որ այն հակասում է նույն մասի 4-րդ կետի ա-դ ենթակետերի շարադրանքին: | Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։ | |
8 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 10:17:35 | Նախագծի 15-րդ հոդվածում շարադրված՝ Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկումն առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ: Ըստ ամենայնի համայնքային ծառայության թափուր հաստիքը համալրվում է՝ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի կողմից՝ աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով: Այնինչ, Ձեր կողմից բերված շարադրանքի համաձայն, վեց ամիսը լրանալուց հետո լուծվելու է ժամկետային աշխատանքային պայմանագիրը և միայն դրանից հետո է հայտարարվելու մրցույթ՝ թափուր հաստիքը համալրելու նպատակով: Հավանական խնդիրներից զերծ մնալու նպատակով առաջարկում եմ «որից հետո մեկամսյա ժամկետում այն պետք է համալրվի մրցութային կարգով» բառերը փոխարինել «որի ընթացքում պետք է հայտարարվի մրցույթ տվյալ թափուր պաշտոնը համալրելու նպատակով, որը պետք է անցկացվի մինչև 6-ամսյա ժամկետի լրանալը: Հակառակ պարագայում, 6-ամսյա ժամկետը լրանալու օրը լուծվում է կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը և չի թույլատրվում նոր ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել նույն կամ այլ անձի հետ տվյալ պաշտոնը զբաղեցնելու նպատակով:»: | Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան փոփոխություն։ | |
9 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 10:57:09 | Նախագծի 24-րդ հոդվածում շարադրված Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «հաշմանդամության դեպքում» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում» բառերով՝ շարադրանքը հստակ և հասկանալի դարձնելու նպատակով: | Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան փոփոխություն։ | |
10 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 10:59:09 | Նախագծի 31-րդ հոդվածում գրառված «2-ին» թիվը փոխարինել «2-րդ» թվով: | Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան փոփոխություն։ | |
11 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 11:00:40 | Նախագծի 34-րդ հոդվածով լրացվող Օրենքի 35.4 հոդվածի 3-րդ մասում գրառված «ծառայողնի» բառը փոխարինել «ծառայողների» բառով: | Ընդունվել է։ Կատարվել է համատապասխան փոփոխություն։ | |
12 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 11:02:30 | Նախագծի 8-րդ հոդվածում շարադրված Օրենքի 10-րդ հոդվածի պահանջների կիրառման հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով, նախագծի 37-րդ հոդվածով լրացվող Օրենքի նոր՝ 48-րդ հոդվածը շարադրել առավել հստակ և ընգրկուն՝ հաշվի առնելով, որ բերված նախագծում փոփոխության են ենթարկվում ոչ միայն կրտսեր խմբի 1-ին ենթախմբի, այլ նաև մյուս խմբերի ենթախմբերի պաշտոնների համար ներկայացվող պահանջները և սահմանել դրույթ պաշտոնների անձնագրերի համար սահմանվող պահանջները տվյալ պաշտոնը թափուր մնալուց հետո միայն մինչև նոր համալրում կատարելը (թե մրցութային կարգով, թե ժամկետային աշխատանքային պայմանագրով) իրականացնելու վերաբերյալ՝ բացառելով նաև Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի հնարավոր վերազանցումները: | Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան փոփոխություն։ | |
13 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 11:03:26 | Ամենատարբեր խնդիրներից խուսափելու և ոչ իրավաչափ գործողությունները համայնքների աշխատակազմերում բացառելու, համայնքային ծառայողների անձնական գործերի վարման համար օրենսդրությամբ սահմանված պահանջներն ապահովելու և հնարավոր թերացումներն առավել օպերատիվ վերացնելու նպատակով առաջարկում ենք դիտարկել «Համանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 35.2.-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանությամբ) համայնքների աշխատակազմերի կադրային գործի վարման նկատմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին նույնպես վերահսկող լիազորություն վերապահելու հնարավորության հարցը: | Չի ընդունվել, քանի որ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարզպետների աշխատակազմերի միջոցով համայնքներում իրականացվում է իրավական հսկողություն։ | |
14 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 11:04:03 | Չնայած այն հանգամանքին, որ համայնքային ծառայության ոլորտի օրենսդրության մեջ տրված են «համայնքային ծառայության թափուր պաշտոն» և «համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն» հասկացությունների սահմանումները, այնուամենայնիվ հստակության բացակայությունը հանգեցնում է իրավանորմերը ըստ նպատակահարմարության մեկնաբանելուն և կիրառելուն: Այսպես, ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի՝ 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանով հաստատված Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգ-ի 3-րդ կետի համաձայն, համայնքային ծառայության թափուր պաշտոն է համարվում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված՝ սահմանված կարգով չզբաղեցված պաշտոնը: ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1002-Ն որոշմամբ հաստատված Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգ-ի 2-րդ կետում նշված են այն դեպքերը, երբ համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր: 2-րդ կետի 4-րդ ենթակետում բերված շարադրանքի համաձայն, համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: Ընդ որում, գրեթե նույնական շարադրանք է բերվում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի՝ Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում: Այստեղ հատվում են համայնքային ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնների սահմանները, և փորձը ցույց է տալիս, որ ժամկետային աշխատանքային պայմանագրերով հիմնականում համալրվում են ոչ թե ժամանակավոր թափուր, այլ թափուր պաշտոնները: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ առաջարկում ենք դիտարկել Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «, 18-րդ հոդվածներով» կետադրական նշանը, թիվը և բառը «հոդվածով» բառով փոխարինելու, 18-րդ հոդվածի 1-ին մասից մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելը բառերը հանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի N 1002-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչելու նպատակահարմարության և հնարավորության հարցը, ինչի արդյունքում կբացառենք համայնքների աշխատակազմերում առկա համայնքային ծառայության թափուր հաստիքները ժամկետային աշխատանքային պայմանագրերով զբաղեցնող անձանց միջոցով համալրելու գործելաոճը, և դրանով մասնագիտական գործունեությունը զերծ կպահենք հնարավոր հայեցողական մոտեցումներից: Կարևորելով պետական ու համայնքային ծառայության միասնական բնույթի և առանձնահատկությունների իրավական ապահովման հարցը և հաշվի առնելով 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին N 792-Ն որոշման տրամաբանությունը՝ (դրանցով բացառվեց քաղաքացիական ծառայության համակարգում թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրելը) առաջարկում ենք կիրառել նույն մեխանիզմը նաև համայնքային ծառայությունում: | Չի ընդունվել, քանի որ ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատակցի ներգրավումը համայնքների աշխատակազմերում հնարավորություն է տալից ապահովել գործառույթների իրականացման անընդհատությունը, հակառակ պարագայում լինում են դեպքեր, երբ համայնքային ծառայության պաշտոնների համար կայացած մրցույթներում հաղթողներ չեն չանաչվում և այս պարագայում խաթարվում է աշխատակազմի բնականոն գործունեությունը։ | |
15 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 11:04:41 | Շատ դեպքերում համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարվում է մրցույթ ժամկետային աշխատանքային պայմանագրով տվյալ պաշտոնը զբաղեցնելու օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը չգերազանցելու նպատակով, սակայն մրցույթին այլ դիմող չլինելու պարագայում տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը չի դիմում կամ դիմելու պարագայում չի մասնակցում մրցույթին, ինչից հետո նորից անարգել շարունակում է աշխատել տվյալ պաշտոնում: Ի դեպ, ամփոփված վիճակագրության համաձայն, հայտարարված մրցույթներին մեկից ավելի անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքերը բավականին ցածր թիվ են կազմում: Այսպես, 2022 թվականին համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված 2409 մրցույթներից մեկից ավելի անձ դիմել կամ մասնակցել է 315-ի (13.1%), իսկ 2023 թվականին՝ 950-ից 190-ի (20%) դեպքում: Մինչև մեր կողմից բերված առաջին հիմնախնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը, որպես ժամանակավոր լուծում, առաջարկում ենք ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1002-Ն որոշման հավելվածի 21-րդ կետը լրացնել նոր՝ 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. 5)տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձի՝ հայտարարված մրցույթին չդիմելու կամ դիմելու պարագայում չմասնակցելու դեպքում:: Նշված կարգավորումն իրականացնելու պարագայում կբացառվեն տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձի կողմից մրցույթին չդիմելու կամ չմասնակցելու դեպքերը: | Առաջարկը կքննարկվի Օրենքի ընդունումից հետո ոլորտի ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու ընթացքում։ | |
16 | Վաղինակ Հովհաննիսյան 04.11.2024 11:06:35 | Փոխել նախագծի վերջին հոդվածի համարակալումը, քանի որ նախավերջին՝ 37-րդ հոդվածին հաջորդում է 36-րդ հոդված (38-ի փոխարեն): | Ընդունվել է։ Կատարվել է համապատասխան փոփոխություն։ | |
17 | Վաղինակ Հովհաննիսյան 08.11.2024 15:49:34 | Իմ կողմից կատարված 13-րդ առաջարկի վերաբերյալ Ձեր կողմից տրվել է հետևյալ մեկնաբանությունը ------Չի ընդունվել, քանի որ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարզպետների աշխատակազմերի միջոցով համայնքներում իրականացվում է իրավական հսկողություն։ Հարգելի գործընկերներ, ես նշել եմ տվյալ հոդվածի ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ինչը նշանակում է, որ ինչպես լիազոր մարմնի լիազորություն (ՀՀ Սահմանադրություն, հոդված 188, մաս 1) իրավական հսկողության իրականացումն է օրենքով վերապահվել նաև մարզպետներին, նույն այդ տրամաբանությամբ (համանմանությամբ) էլ առաջարկում ենք «Համանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 35.2.-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «իրականացնում է» բառերից առաջ լրացնել «անմիջականորեն կամ մարզպետների միջոցով» բառերը: Կարծում եմ՝ իմ կողմից կատարված առաջարկությանը Ձեր կողմից կատարված մեկնաբանությունը առաջարկությունս Ձեր կողմից մի փոքր անուշադիր կարդալու հետևանք է, քանի որ մեկնաբանությունը շատ մակերեսային է ու չի պարունակում առաջարկության դեմ լուրջ հակափաստարկներ: | ||
18 | Վաղինակ Հովհաննիսյան 08.11.2024 16:03:01 | Իմ կողմից կատարված 14-րդ առաջարկության վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը փաստարկված կարելի է համարել, եթե կարողանաք բերել քաղաքացիական ծառայության համակարգում (որտեղ արդեն մի քանի տարի կիրառվում է այդ կարգավորումը) մի քանի մարմիններում թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատող անձանցով չհամալրելու հետևանքով աշխատանքների պարալիզացման կամ անընդհատության առաջացման լուրջ օրինակներ: Հետևաբար, ճիշտ եմ համարում քննարկման առարկա դարձնել առաջարկությունը, չվախենալ մի փոքր աշխատատար դրվագներից ու օրենքը դարձնել հնարավորին ճկուն ու կարգավորորղ: | ||
19 | Քրիստինա Դաշյան 13.11.2024 21:57:32 | Առաջարկում եմ կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետում՝ հանելով «բացառությամբ» բառը։ Ներկայիս ձևակերպմամբ, հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողները դուրս են մնում հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունքից, ինչը հանգեցնում է որոշ համայնքային ծառայողների, մասնավորապես ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների մասնագետների, վարձատրության անհավասարության։ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնները իրականացնում են ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանք, սակայն նրանց պաշտոնային դրույքաչափերը հաճախ զիջում են համայնքային ծառայության այլ ոլորտներում զբաղված մասնագետների վարձատրությանը։ Ներկայումս գործող դրույքաչափերը խախտում են ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի արդար վարձատրության իրավունքը՝ հանգեցնելով աշխատավարձերի անհամաչափության։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա ապահովելու ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի արժանի և համարժեք վարձատրությունը՝ համահավասար պայմաններով համայնքային ծառայության այլ պաշտոններում զբաղվածների հետ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սակավ աշխատավարձի խնդիրը քննարկվել է ՀՀ տարածքում գործող բոլոր ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների մասնագետների հետ, և այս առաջարկը ստացել է նրանց ամբողջական աջակցությունը: Այս նախաձեռնությունը միտված է համայնքային ծառայողների աշխատանքի գնահատման արդարության սկզբունքին՝ առանց խախտելու 27-րդ հոդվածի տրամադրած մյուս իրավունքները և սահմանափակումները։ |