ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Սառը զենք՝ ծակող, հատող, կտրող, ծակող-կտրող, ծակող-հատող, հարվածող-ջարդող կամ համակցված բնույթ ունեցող սարք, որը հատուկ պատրաստված է մարդու մկանային ուժի միջոցով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասվածք պատճառելու համար՝ այդ նպատակներին համապատասխանող կառուցվածքով, չափերով և նյութով:
2) լրացնել նոր՝ 8.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8.1) կռփազենք (կաստետ)՝ հարթ կամ ելուստավոր մակերեսով հարվածային մաս ունեցող, ձեռքում ամուր և հարմար պահելու համար հատուկ հարմարեցված, ձեռքի մատերին (մատին) հագցվող կամ մատների միջև սեղմվող, բավարար ամրության կարծր (պինդ) նյութից պատրաստված կոնտակտային սառը զենք:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայություններ,» բառերով:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ