Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2024 թվականի ___________ -ի            N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 287-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. դեղատոմսով բաց թողնվող՝ սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չներառված այլ դեղերի, ինչպես նաև հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերի գրման մասով` 2027 թվականի հունվարի 1-ից.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    28.10.2024 - 12.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 631

Print

Related documents / links

Suggestions

Անկախ Դեղատների Ասոցիացիա

06.11.2024

Կարծում ենք, որ անհրաժեշտ է նաև փոփոխության ենթարկել նույն որոշման նույն կետի ա պարբերությունը, քանի այն տվյալ պահին չի գործում։ Բժշակական հաստատությունների բժիշկները էլեկտրոնային դեղատոմս չեն գրում, որի պատճառով և արդյունքում միայն պատասխանատվության են ենթարկվում դեղատների պաշտոյաները։ Առաջակում ենք նախագծում առաջակված որոշման գ կետի ժամկետը նաև կիրառելի դարձնել ա կետին։

See more