Add to favourites

Under development

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ)

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ara abrahamyan 17.03.2018 16:52:10 Հոդված 14. 4.Սույն օրենքով սահմանված կարգով որակավորված փորձագետի մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրման չապահովումն առաջացնում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-տես նախորդ կետը:
2 ara abrahamyan 17.03.2018 16:52:10 Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել 3-րդ և 4-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ. «3. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձինք պարտավոր են մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ն ապահովել շահագործվող օբյեկտների պարտադիր ապահովագրությունը: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Իսկ արդյոք տեղեկացվել են սույն Օրենքով Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակներ հանդիսացողները նման փոփոխությունների հետ, քանի որ սույն Օրենքի Հոդված 18. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորություններն են` կետ ժբ)-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանը առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներով.
3 ara abrahamyan 17.03.2018 16:52:10 Հոդված 15. 1. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք պարտավոր են մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ապահովել որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Բացակայում է Ժամկետի և պահանջի խելամտությունը: Ո՞վ է հաստատել փորձագետին ներկայացվող պահանջները, գիտելիքների բազան, գնահատման համակարգը, թե այդ ամենը իրականացվելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի քմահաճույքով՝ զուտ շուկայում գերակա դիրք զբաղեցնելու և իր ցանկությամբ գնային քաղաքականություն վարելու նպատակով:
4 ara abrahamyan 17.03.2018 16:52:10 Հոդված 15. 2. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով շահագործվող առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության չապահովումն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Իսկ ի՞նչն է ապահովագրվելու, ինչպե՞ս է գնահատվելու, ո՞վ է գնահատելու, արդյո՞ք կան նվազագույն հարցերի պատասխանները, թե տնտեսվարող սուբյեկտները ուղղակի մեծ ծախսերի պատրաստվեն փորձաքննության իրականացման արժեքի փոփոխությամբ՝ մենաշնորհով պայմանավորված և ըստ ներկայացված տրամաբանության՝ չհատուցվող ապահովագրման ավելացմամբ:
5 ara abrahamyan 17.03.2018 16:52:10 Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը չապահովելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:»: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Որերորդ անգամ նույն անմիտ պահանջն է կրկնվում: