Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ)
-
0 - Կողմ
-
6 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 14. 4.Սույն օրենքով սահմանված կարգով որակավորված փորձագետի մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրման չապահովումն առաջացնում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ-տես նախորդ կետը: | ||
2 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել 3-րդ և 4-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ. «3. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձինք պարտավոր են մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ն ապահովել շահագործվող օբյեկտների պարտադիր ապահովագրությունը: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Իսկ արդյոք տեղեկացվել են սույն Օրենքով Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակներ հանդիսացողները նման փոփոխությունների հետ, քանի որ սույն Օրենքի Հոդված 18. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորություններն են` կետ ժբ)-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանը առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներով. | ||
3 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 15. 1. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք պարտավոր են մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ապահովել որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Բացակայում է Ժամկետի և պահանջի խելամտությունը: Ո՞վ է հաստատել փորձագետին ներկայացվող պահանջները, գիտելիքների բազան, գնահատման համակարգը, թե այդ ամենը իրականացվելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի քմահաճույքով՝ զուտ շուկայում գերակա դիրք զբաղեցնելու և իր ցանկությամբ գնային քաղաքականություն վարելու նպատակով: | ||
4 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Հոդված 15. 2. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով շահագործվող առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության չապահովումն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Իսկ ի՞նչն է ապահովագրվելու, ինչպե՞ս է գնահատվելու, ո՞վ է գնահատելու, արդյո՞ք կան նվազագույն հարցերի պատասխանները, թե տնտեսվարող սուբյեկտները ուղղակի մեծ ծախսերի պատրաստվեն փորձաքննության իրականացման արժեքի փոփոխությամբ՝ մենաշնորհով պայմանավորված և ըստ ներկայացված տրամաբանության՝ չհատուցվող ապահովագրման ավելացմամբ: | ||
5 | ara abrahamyan 17.03.2018 16:52:10 | Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով որակավորված փորձագետների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը չապահովելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:»: ՀԱՐՑ ՄՇԱԿՈՂՆԵՐԻՆ - Որերորդ անգամ նույն անմիտ պահանջն է կրկնվում: |