Located in RA Government
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։
Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և դրանց պարունակությամբ թափոնների արտահանումը։ Նշված սահմանափակումներն ուղղված են տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը։
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Նիկոլ Դուման» ԱԿ, «Ձուլակենտրոն» ԲԲԸ ձուլարանները, կառուցվում ու վերակառուցվում են «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ ձուլարանները, որոնք միտված են ապահովելու հանրապետությունում մետալուրգիական ոլորտի ռազմավարական զարգացման տեսլականը։ Հանրապետությունում գործող և կառուցվող ձուլարանների արտադրական հնարավորությունները հնարավորություն կտան ավելացնել պողպատե ամրանների տեղական արտադրության ծավալները, ուստի՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել հավասար մրցակցային պայմաններ տեղական արտաղրողների կողմից թողարկվող և երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջև։
«Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը։
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 և 7215 ապրանքային խմբերին դասվող՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանելով պետական տուրք՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով։
Միաժամանակ, վերոնշյալ օրենքի 38-րդ հոդվածում փոփոխություն կատարելով նախատեսվում է ամրագրել նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չլինելու դրույթ՝ անկախ ներկրման գործընթացի փաստացի արդյունքներից։
Աղյուսակ 1
2022 – 2024 թվականներին Հայաստան ներմուծված`
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 և 7215 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ*
2022 թվական |
||||
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
ներմուծում |
որից՝ ԻԻՀ |
||
քանակ (տոննա) |
գումար (մլն դրամ) |
քանակ (տոննա) |
գումար (մլն դրամ) |
|
7214 |
117,597 |
37,112,421.3 |
84,515 |
24,293,163.4 |
7215 |
472 |
245,831.7 |
322 |
175,731.2 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
118,069 |
37,358,253.0 |
84,837 |
24,468,894.7 |
|
||||
2023 թվական |
||||
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
ներմուծում |
որից՝ ԻԻՀ |
||
քանակ (տոննա) |
գումար (մլն դրամ) |
քանակ (տոննա) |
գումար (մլն դրամ) |
|
7214 |
160,598 |
35,160,756.7 |
133,130 |
28,499,584.4 |
7215 |
266 |
145,227.3 |
346 |
110,199.6 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
160,864 |
35,305,984.0 |
133,476 |
28,609,784.0 |
2024 թվական |
||||
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
ներմուծում |
որից՝ ԻԻՀ |
||
քանակ (տոննա) |
գումար (մլն դրամ) |
քանակ (տոննա) |
գումար (մլն դրամ) |
|
7214 |
197,988 |
40,947,746.8 |
163,770 |
32,739,415.2 |
7215 |
367 |
174,059.7 |
474 |
127,913.6 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
198,355 |
41,121,806.5 |
164,244 |
32,867,328.8 |
Համաձայն Աղյուսակ 1-ի՝ 2022-ից 2024 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներմուծված թիրախային արտադրանքի քանակի գերակշիռ մասը՝ 75.5%-ը, իսկ գումարային արտահայտությամբ՝ 80.2%-ը ներմուծվել է ԻԻՀ-ից։
Վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ԻԻՀ-ից 7214 ապրանքային դիրքին դասվող ապրանքների (պողպատե ամրանների) 1 տոննայի գինը (առանց ԱԱՀ) Հայաստանում կազմում է 200.000–ից 205.000 դրամ։
Հայաստանում արտադրվող 1 տոննա պողպատե ամրանի մասով կատարված ծախսերը կազմում են շուրջ 230.000-ից 250.000 ՀՀ դրամ (վերլուծության համար հիմք հանդիսացող ցուցանիշները ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների հրապարակային ֆինանսական հաշվետվություններն են)։
Նախագծով առաջարկվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննա ներմուծելու համար պետական տուրքը հաշվարկվել է այն տրամաբանությամբ (ներմուծված ապրանքի միջին գինը Հայաստանի Հանրապետության սահմանին հավասարեցվել է տեղում արտադրվող նույնանման ապրանքի ինքնարժեքին), որպեսզի ապահովենք հավասար մոտարկված արժեք և մրցակցային պայմաններ՝ ներմուծված և տեղում արտադրված ապրանքների համար։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի հիմնական նպատակներն են՝ ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանում։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա.
- խթանել հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) վերամշակումը,
- ստեղծել նոր աշխատատեղեր՝ ընդլայնելով արդյունաբերական հզորությունները,
- շուկայում ապահովել ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, իսկ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում տարեկան մինչև 6 մլրդ դրամով՝ հաշվի առնելով թիրախային ապրանքների 2024 թվականի ներմուծման ծավալները:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշում,
- ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը հաստատելու մասին» N 534-Լ որոշում։
-
Discussed
15.10.2024 - 30.10.2024
-
Type
Law
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1387
Print