Գտնվում է ՀՀ կառավարությունում
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։
Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և դրանց պարունակությամբ թափոնների արտահանումը։ Նշված սահմանափակումներն ուղղված են տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը։
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Նիկոլ Դուման» ԱԿ, «Ձուլակենտրոն» ԲԲԸ ձուլարանները, կառուցվում ու վերակառուցվում են «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ ձուլարանները, որոնք միտված են ապահովելու հանրապետությունում մետալուրգիական ոլորտի ռազմավարական զարգացման տեսլականը։ Հանրապետությունում գործող և կառուցվող ձուլարանների արտադրական հնարավորությունները հնարավորություն կտան ավելացնել պողպատե ամրանների տեղական արտադրության ծավալները, ուստի՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել հավասար մրցակցային պայմաններ տեղական արտաղրողների կողմից թողարկվող և երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջև։
«Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը։
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում՝ ԵԱՏՄ ԱՍԳ ԱԱ 7214 20 000 0 և 7214 99 100 0 ծածկագրերին դասվող՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանելով պետական տուրք՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով։
Միաժամանակ, վերոնշյալ օրենքի 38-րդ հոդվածում փոփոխություն կատարելով նախատեսվում է ամրագրել նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չլինելու դրույթ՝ անկախ ներկրման գործընթացի փաստացի արդյունքներից։
Աղյուսակ 1
2022 – 2023 թվականներին Հայաստան ներմուծված
Նախագծում ներառված սև մետաղներ
Ներմուծում 2022 |
||||
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
երրորդ երկրներից |
որից՝ ԻԻՀ |
||
Քաշը (տոննա) |
Գումար (հազար դրամ) |
Քաշը (տոննա) |
Գումար (հազար դրամ) |
|
7214 20 000 0 |
97.309,562 |
25.124.689,109 |
80.882,734 |
21.088.644,716 |
7214 99 100 0 |
1.586,490 |
414.623,319 |
1.586,490 |
414.623,319 |
Ընդամենը |
98.896,052 |
25.539.312,428 |
82.469,224 |
21.503.268,035 |
Ներմուծում 2023 |
||||
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
երրորդ երկրներից |
որից՝ ԻԻՀ |
||
Քաշը (տոննա) |
Գումար (հազար դրամ) |
Քաշը (տոննա) |
Գումար (հազար դրամ) |
|
7214 20 000 0 |
130.634,165 |
29.309.736,056 |
130.490,165 |
29.271.194,978 |
7214 99 100 0 |
2.450,345 |
534.926,755 |
2.420,345 |
526.736,020 |
Ընդամենը |
133.084,51 |
29.844.662,811 |
132.910,51 |
29.797.930,998 |
Համաձայն Աղյուսակ 1-ի՝ 2022 թվականին երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված թիրախային արտադրանքի ծավալը կազմել է 98.896,052 տոննա, որից՝ 82.469,224 տոննան (83.4%)՝ ԻԻՀ-ից, իսկ 2023 թվականին՝ 133.084,51 տոննա, որից՝ 132.910,51 տոննան (99․87%)՝ ԻԻՀ-ից։
Միաժամանակ, համաձայն ՀՀ ԿԲ հրապարակվող փոխարժեքների մասին տեղեկատվության վերլուծության, դրամի արժևորումը միայն վերջին շրջանում շուրջ 10 դրամի չափով կամ 2,5%-ով մրցակցային առավելություն է տալիս ներմուծվող արտադրանքին։
Վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ 2023 թվականին 7214 20 000 0 և 7214 99 100 0 ծածկագրերին դասվող՝ երրորդ երկրից, օրինակ՝ ԻԻՀ-ից ներմուծվող ապրանքների 1 տոննայի գինը (առանց ԱԱՀ) Հայաստանում կազմում է 221.000–ից 225.000 ՀՀ դրամ (վերլուծությունն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների հիման վրա)։
Հայաստանում արտադրվող պողպատե ամրանի 1 տոննա պատրաստի արտադրանքի մասով կատարված ծախսերը կազմում են շուրջ 240.000-ից 250.000 ՀՀ դրամ (վերլուծության համար հիմք հանդիսացող ցուցանիշները ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների հրապարակային ֆինանսական հաշվետվություններն են)։
Նախագծով առաջարկվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննա ներմուծելու համար պետական տուրքը հաշվարկվել է այն տրամաբանությամբ (ներմուծված ապրանքի միջին գինը Հայաստանի Հանրապետության սահմանին հավասարեցվել է տեղում արտադրվող նույնանման ապրանքի ինքնարժեքին), որպեսզի ապահովենք հավասար մոտարկված արժեք և մրցակցային պայմաններ ներմուծված և տեղում արտադրված ապրանքների համար։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի հիմնական նպատակներն են՝ ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանում։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա.
- խթանել հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) վերամշակումը,
- ստեղծել նոր աշխատատեղեր՝ ընդլայնելով արդյունաբերական հզորությունները,
- շուկայում ապահովել ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, իսկ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում տարեկան մոտ 8.5 մլն դրամով՝ հաշվի առնելով թիրախային ապրանքների 2023 թվականի ներմուծման ծավալները:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշում,
- ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը հաստատելու մասին» N 534-Լ որոշում։
-
Քննարկվել է
15.10.2024 - 30.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 659
Տպել